Լրահոս

03.10.2009 14:20


Սփյուռքահայությունը չի կարող «վստահե՛ք ինձ» մեկ բառով բավարարվել

Սփյուռքահայությունը չի կարող «վստահե՛ք ինձ» մեկ բառով բավարարվել

Հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սերժ Սարգսյանը դռնփակ հանդիպում է ունեցել Եվրոպայի սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչների հետ։

Ինչպես «7օր»-ին տեղեկացրել է Փարիզի «ԱՅԲ» ռադիոյի տնօրեն Վարդան Գաբրիելյանը, «ամբողջ Եվրոպայից հավաքված 90 հոգի մասնակցեց այդ հանդիպմանը, որը տևեց երեք ու կես ժամ»։

Բացման խոսքն ասել է նախագահը՝ բավական երկար ճառով անդրադառնալով իր նախաձեռնությանը։ Խոսքով հանդես է եկել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։

Վարդան Գաբրիելյանի խոսքերով՝ ելույթ ունեցողների բացարձակ մեծամասնությունն արտահայտել է իր ընդդիմությունն այս արձանագրություններին, իսկ «ոմանք էլ ժամերով լուռ էին, և հասկանալի չէր, թե ինչո՞ւ էին այնտեղ, և հարց էր առաջանում՝ արդյո՞ք գաղութի ներկայացուցիչներ էին բոլոր այնտեղ գտնվողները»։

-Պետք է ասել, որ նախագահը պատրաստված էր, որ սփյուռքահայությունը պետք է ընդվզումով դիմավորեր իրեն և այդ արձանագրություններին, սակայն ինքը փորձեց իր ծրագրերի մեջ գտնվել ու որպես Հայաստանի նախագահ և այդ արձանագրությունների ջատագով՝ առաջ քաշեց իր թեզերը, իր բացատրությունները, որոնք այնքան էլ համոզիչ չէին։ Շատերի հետ առիթ ունեցա զրուցել, որոնք ևս ասացին, որ նախագահը համոզիչ չէր։ Նախագահն իր խոսքի մեջ ասաց՝ վստահե՛ք ինձ, սակայն սփյուռքահայությունը չի կարող «վստահե՛ք ինձ» մեկ բառով բավարարվել,- հավելել է Վ.Գաբրիելյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը