Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկ. «Երբ մենք ասում ենք՝ մեր երկրի սահմաններն արդար չեն, ես խնդրում եմ ասողներին ցույց տալ որևէ երկիր, որի սահմաններն արդար են»
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը «Հայելի» ակումբում ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացն անխուսափելի էր, իսկ ով պատրաստ չէ սահմանի բացմանը, «թող քաշվի մի կողմ»։
-Հնարավոր չէ սովորել լողալ՝ առանց ջուրը մտնելու,- հավելել է Ռ. Բաբայանը՝ չհամաձայնելով, որ Հայաստանը նախ պետք է իր դիվանագիտական և ժողովրդավարական զինանոցը հարստացներ, հետո նոր մտածեր սահմանի բացման մասին։ Եվ ընդհանրապես Տիկնիկային թատրոնի գեղ. ղեկ.-ը համոզված է, որ մարդկությունը գնում է դեպի սահմանների վերացման, քանի որ «ավելի անհեթեթ բան, քան սահմաններն են, չկան».
-Սահմաններն արհեստական բաներ են։ Վերջիվերջո, երբ այս երկրագունդն Աստված ստեղծել է, սահման չի՛ ստեղծել, և արդյոք մարդկության ամենախելոք բա՞նն է եղել սահմաններ ստեղծելը. երևի ո՛չ։ Երևի ամենաախմախ բանն է եղել սահմաններ ստեղծելը։ Բոլոր պատերազմները տեղի են ունեցել սահմաններ վերաձևելու պատճառով։ Երբ մենք ասում ենք՝ մեր երկրի սահմաններն արդար չեն, ես խնդրում եմ ասողներին ցույց տալ որևէ երկիր, որի սահմաններն արդար են, և այդ արդարությունն ինչո՞վ է որոշվում,-ասել է նա՝ հավելելով, որ ինքն ընդհանրապես սիրում է ոչ պոպուլյար քայլեր, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը ոչ պոպուլյար քայլ է։

7or.am