Լրահոս

03.10.2009 13:57


Ռուսաստանցի համանախագահ. «Ղարաբաղն անպայման կմասնակցի հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերի ընդունման աշխատանքներին»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը Ստեփանակերտում վստահեցրել է, որ Լեռնային Ղարաբաղն անպայման կմասնակցի հակամարտության կարգավորման հիմնական փաստաթղթերի ընդունման աշխատանքներին։ «Մենք միշտ համարել ենք, որ այդ պահը գալու է, և իմ կարծիքով դա պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ մադրիդյան սկզբունքների հիման վրա ձեռք կբերվի համաձայնություն։ Եվ քանի որ խոսքը գնալու է հակամարտության խաղաղ կարգավորման և ԼՂ-ի կարգավիճակի մասին, ապա գործընթացին չի կարող անմասն մնալ Ղարաբաղի բնակչությունը»,-ասել է Մերզլյակովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը