Բուքիքիո. «Չի՛ կարելի մի քանի տարվա մեջ ամեն ինչ փոխել»
-15 տարի համագործակցելով Հայաստանի հետ՝ պետք է ասեմ, որ իրավիճակը շատ է բարելավվել։ Հայաստանը մեծ քայլերով առաջ է գնացել ժողովրդավարության տեսակետից։ Սակայն կան բաներ, որ դեռ պետք է արվեն,-խորհրդարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկիհանձնաժողով) գլխավոր քարտուղար ՋանիԲուքիքիոն։
-Չի՛ կարելի մի քանի տարվա մեջ ամեն ինչ փոխել. սա երկար ընթացակարգ է, բայց կարևորն այն է, որ երկիրը կամք ունի, և երկրի իշխանությունները կամք ունեն շարունակել այս ճանապարհը,-հավելել է Բուքիքիոն։
Ջ. Բուքիքիոյի կարծիքով ամենակարևոր հարցերից մեկը մի քանի տարի առաջ ընդունված սահմանադրական փոփոխությունների հարցն էր, ընտրական օրենսդրության բարելավումը հանրահավաքների մասին և լրատվամիջոցների վերաբերյալ օրենքը։
Բուքիքիո. «Չի՛ կարելի մի քանի տարվա մեջ ամեն ինչ փոխել»
-15 տարի համագործակցելով Հայաստանի հետ՝ պետք է ասեմ, որ իրավիճակը շատ է բարելավվել։ Հայաստանը մեծ քայլերով առաջ է գնացել ժողովրդավարության տեսակետից։ Սակայն կան բաներ, որ դեռ պետք է արվեն,-խորհրդարանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) գլխավոր քարտուղար Ջանի Բուքիքիոն։

7or.am