Լրահոս

27.01.2011 17:17


Մշակույթի նախարարն անդրադարձել է քոլեջների միավորման խնդրին

Մշակույթի նախարարն անդրադարձել է քոլեջների միավորման խնդրին

Այսօր հրավիրված ասուլիսում մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն անդրադարձել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ու Երևանի մշակույթի պետական քոլեջի միավորմանը։ Նախարարն ասել է, որ միանալով՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պահպանելու է իր ուսումնական, կրթական համակարգը, որը ձևավորվել է տարիների ընթացքում ու տվել համապատասխան կադրեր։ Իսկ տնօրինության հատվածում հնարավոր փոփոխությունները չի բացառել: Հասմիկ Պողոսյանի խոսքերով՝ քոլեջների միավորումից առաջացած դժգոհության պատճառը տնօրինության անձնակազմի սխալ մեկնաբանություններ են:

-Տեղի է ունենալու ընդամենը վերամիավորում, ու հավանական է, որ նոր ուսումնական տարվանից ավելանան նաև նոր մասնագիտություններ, որոնք օդի ու ջրի պես հարկավոր են այսօր,-ասել է նախարարը՝ հավելելով, որ խոսքն ընդամենը բազային քոլեջի ստեղծման մասին է, որը պետք է ունենա ամուր նյութատեխնիկական բազա, համապատասխան պայմաններ, լաբորատորիա:

Քոլեջի կանոնադրությունն էլ, նրա խոսքերով, լուրջ քննարկումների է ենթարկվելու, իսկ թե վերամիավորումից հետո ինչպես է այդ կառույցը կոչվելու, և ով է լինելու տնօրենը, դեռ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը