Ձախողված իշխանության վերջին հանգրվանը՝ սահմանադրական փոփոխություններ
Մարտ ամիսը սարերի հետեւում չէ, երբ ՍերժՍարգսյանը պետք է իր դիրքորոշումն արտահայտի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ:
Բազմիցս է քննարկվել հարցը, թե ինչ են տալու այդ փոփոխությունները երկրին, երբ գործող Սահմանադրությամբ հնարավոր է անել անհնարինը, որպեսզի երկրում տիրող խայտառակ իրավիճակը գոնե փոքր-ինչ շտկվի:
Իսկ խայտառակ իրավիճակի հեղինակն ու պատասխանատուն՝ գործող իշխանությունը, նույնիսկ հնարավորը չի անում, ուր մնաց՝ անհնարինն անի երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
Ի դեպ, սահմանադրական փոփոխությունների բուն տեքստն այդպես էլ չի հրապարակվում: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ: Սերժ Սարգսյանն ինչո՞ւ է տասը կողպեքի տակ պահում այդ փաստաթուղթը, որը պետք է հիմա հրապարակված լիներ, հանրությունը ծանոթանար դրան, իսկ հետո, երբ այդ նախաձեռնության հեղինակն ինչ-որ դիրքորոշում հայտնելու լինի, հասկանանք, թե որքանով է հիմնավոր նրա դիրքորոշումը:
Բայց սա էլ համարենք «ոչ էական» հարց, քանի որ Սերժ Սարգսյանի գլխավոր հատկանիշը գաղտնապահությունն է, գիշերային որոշումներ կայացնելու «հմտությունը», իսկ հետո հանրությանը եւ անգամ՝ իր կուսակցությանն անակնկալի բերելը: Այդպես է ղեկավարում արդեն յոթ տարի՝ իր պատյանի մեջ քաշված, ում համար ոչ ժողովուրդ գոյություն ունի եւ ոչ էլ քաղաքական ուժեր:
Սակայն որքան էլ զավեշտական է, սահմանադրական փոփոխությունների հարցում բոլորից կոնսոլիդացում է ակնկալում:
Շատ է խոսվել այն մասին, որ գործող Սահմանադրությունը չի խանգարում իշխանությանը, որպեսզի լուծի երկրում կուտակված բազմաթիվ խնդիրները՝ արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, մնացած սոցիալ-տնտեսական հարցերը:
Իսկ հիմա դիտարկենք միայն վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերն ու իրադարձությունները:
Դեկտեմբերին տեղի ունեցած դրամի կտրուկ արժեզրկման ժամանակ իշխանությունների գործողությունները, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է բնութագրում վերջին հարցազրույցում, ուշացած ու թերի էին:
Չենք խոսում արդեն սպեկուլյատիվ գործողությունների մասին:
Եթե կրկին նման իրավիճակ լինի, փոփոխված Սահմանադրությունը փրկելո՞ւ է իրավիճակը:
Նույն հարցազրույցում երկրոդ նախագահը տնտեսական իրավիճակի բարելավում չի կանխատեսում, քանի որ միջնաժամկետ ապագայում ԵՏՄ տնտեսությունը լինելու է ռեցեսիայի մեջ։
«Արևմտյան ընկերությունների համար ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով մենք առանձնապես գրավիչ չենք: Տնտեսության մենաշնորհացումը ահագնանում է, ներդրումների ծավալները կայուն կերպով նվազում են, ներդրումային ակտիվությունը դեգրադացվում է»,- նկատում է Ռ. Քոչարյանը:
Սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է՝ ԵՏՄ տնտեսության ռեցեսիան կանխվելո՞ւ է, կամ մեր տնտեսությունը գրավի՞չ է լինելու արեւմտյան ընկերությունների համար, տնտեսական մենաշնորհները վերանալո՞ւ են, ներդրումներն ավելանալո՞ւ են:
Նոր տարին սկսվեց Գյումրիում կատարված զարհուրելի հանցագործությամբ եւ սահմանային լարվածությամբ:
Հայտնի է, թե իշխանությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանն ինչպես գործեցին անցած շաբաթներին:
Մեղմ ասած, իրավիճակին ոչ համարժեք՝ ժողովրդի առաջ խայտառակելով իրենց: Իսկ սահմանում տասը զինվոր է զոհվել, բայց Սերժ Սարգսյանը դարձյալ անցել է ընդհատակ: Երեւի գործող Սահմանադրության մեջ նշված է, որ վտանգավոր իրավիճակներում պետք է թաքնվել պալատում եւ դուրս չգալ: Չնայած, ի պաշտոնե այնտեղ թաքնվողը երկրի ու ժողովրդի անվտանգության երաշխավորն է:
Սահմանադրական փոփոխությունները մի՞թե կարող են երաշխավորել արտակարգ իրավիճակներում իշխանությունների կողմից արտակարգ արձագանք ու քայլեր: Իհարկե, ոչ:
Ուրեմն, ի՞նչ նպատակով է Սերժ Սարգսյանը նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Բնականաբար, իշխանության վերարտադրության նպատակով, այլ կարգավիճակով ԱԺ նախագահի աթոռին նստելու հստակ նպատակադրումով (քանի որ այդ փոփոխություններով անցում է կատարվելու, այսպես կոչված, խորհրդարանական կառավարման համակարգի):
Ովքեր շարունակում են պնդել, թե իշխանության վերարտադրության հարց չկա, նրանք բացահայտորեն ստում են, ու առաջին հերթին խաբում են իրենք իրենց:
Այնպես որ, իրավացի է երկրորդ նախագահը, երբ նշում է. «Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, բայց խոսքը հաստատ սահմանադրական ռեֆորմների մասին չէ»:
Ձախողված իշխանության վերջին հանգրվանը՝ սահմանադրական փոփոխություններ
Մարտ ամիսը սարերի հետեւում չէ, երբ Սերժ Սարգսյանը պետք է իր դիրքորոշումն արտահայտի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ:

Կիմա Եղիազարյան