Մեկնաբանություն

25.01.2015 16:50


Ունենալ իշխանություն, որին արժանի ենք

Ունենալ իշխանություն, որին արժանի ենք

2015-ը լինելու է փորձության տարի: Արդեն կանխատեսվում է, որ սպասվում է համաշխարհային ճգնաժամի նոր ալիք` շատ ավելի ուժեղ, քան 2009-ին էր:

Քաղաքական առումով կանխատեսումները ևս հեռու են լավատեսական լինելուց: Աշխարհը պատրաստվում է դիմակայել նոր մարտահրավերներին:

Հարկ չկա հերթական անգամ գրել բոլոր այն արտաքին վտանգների մասին, որոնք ուղղակի կամ անուղղակի սպառնում են Հայաստանին: Պակաս վտանգավոր չէ նաև այն իրավիճակը, որը երկրի ներսում է:

Հայաստանն այլևս պարտավոր է ունենալ այնպիսին իշխանություն, որին արժանի է երկրի բացարձակ մեծամասնությունը: Իշխանություն, որն իրականում պատասխանտու է լինելու իր արածի ու չարածի համար:

Խոր վերլուծական միտք պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, թե ինչ կարող է լինել երկրի հետ գործող իշխանության պարագայում: Իսկ այն ցանկանում է վերարտադրվել:

Դժվար է պատկերացնել, թե Գյումրիի ողբերգությունից ու սահմանային հերթական լարվածությունից հետո ինչպես են խոսելու սահմանադրական փոփոխություններից, սակայն Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե հրաժարվում է դրանցից: Իսկ դա նշանակում է, որ վերարտադրվելու աբսուրդային ցանկությունը դեռևս մնում է իշխանության օրակարգում։ Դա պետք է բացառել: Բացառել ու պատրաստվել այնպիսի իշխանություն ձևավորելու գործընթացին, որը ոչ թե անընդհատ փորձությունների է տանելու, այլ ունակ է լինելու դիմակայելու դրանց, և զարգացման ուղի է դուրս բերելու Հայաստանը:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը