Լրահոս

03.10.2009 10:48


Ահմեդ Դավութօղլու. «Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիան լավատեսական է տրամադրված»

-Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիան լավատեսական է տրամադրված,- ուրբաթ օրը Բրյուսելում Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզե Մանուել Բարոզուի, Շվեյցարիայի արտգործնախարար Կարլ Բիլդի և Եվրամիության որոշումների պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ  Օլլի Ռենի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

«Nabucco» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի հետ էներգետիկ համագործակցության արդյունքները Թուրքիայի արտգործնախարարը գնահատել է որպես «երկրի պատրաստակամություն Եվրամիությանը լիարժեք անդամակցելուն»։

Օլլի Ռենն էլ իր հերթին հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շրջադարձային կետ կլինի տարածաշրջանում կայունություն ապահովելու համար։

Իսկ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին Օ. Ռենն ասել է, որ Բրյուսելը կոնկրետ ժամկետներ չի նշանակում ԵՄ-ի անդամ-պետություն դառնալու համար, քանի որ հնարավոր չէ կոնկրետ իմանալ, թե երբ երկիրը կկատարի անդամակցման համար դրված նախապայմանները։

Օ. Ռենի խոսքերով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացն արագացնելու համար Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկի ԶԼՄ-ներին լիարժեք ազատություն տալու  և մարդու իրավունքները չոտնահարելու ուղղությամբ։

Ըստ «Trend News»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը