Գյումրիում կատարված ողբերգության դրդապատճառների վերաբերյալ հազար ու մի վարկածներն արդեն դառնում են վախենալու։
Հասկացանք՝ դավադրությունների տեսությունը միշտ էլ սոցիալական խնդիրներ ունեցող հասարակություններում պահանջարկ ունի։ Բայց այս աստիճա՞ն:
Ամերիկացիների խարդավանք, ադրբեջանաթուրքական դիվերսիա, Ռուսաստանի խաղեր... Եվ այս ու նման «աշխարհաքաղաքական վարկածները» շրջանառվում են ոչ թե խոհանոցներում (ինչը նման դեպքերում միանգամայն բնական է), այլ «վերլուծական» ու քաղաքական մակարդակներում։
Բնականաբար, չկա մեկը, ում չհուզի հարցը՝ ո՞րն էր նման գազանության պատճառը։ Հասկանալի է նաև, որ այս հարցի պատասխանն օր առաջ պետք է ներկայացվի բոլորիս։ Սակայն խնդիրն այն է, որ անմարդկային ոճրագործության հնարավոր պատճառների մասին դատողություններում գնալով գերակշռում են այնպիսի տեսակետներ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ազգային անվտանգությունը։
Ստացվում է, որ, կամա թե ակամա, հայաստանցիներին փորձ է արվում համոզել, որ ապրում ենք մի երկրում, որտեղ դրսից ով երբ ու ինչ ուզի՝ կանի։ Մյուս կողմից, ուղեղի մեջ չտեղավորվող Գյումրիի ողբերգությունը ցույց է տալիս այն ահռելի անջրպետը, որը կա իշխանության և երկրի բացարձակ մեծամասնության միջև։
Այս իրավիճակում անիշխանության զգացողությունն իր հերթին նպաստում է տարբեր ասեկոսեների ու ֆանտաստիկայի ժանրից պնդումների տարածմանը։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ հրապարակային դաշտում կարելի է ընկնել մարազմի մեջ։ Խոսքը Բաղրամյան 26-ի հաճախորդների մասին չէ. նրանք վաղուց այլ տեղում են։
Հասկանալի է, որ ոչ մի վարկած չպետք է բացառել։ Բնական է նաև այն անվստահությունը, որը կա Պերմյակովի գործով զբաղվող երկու երկրների իրավական համակարգերի նկատմամբ։ Բայց դա ամենևին չի նշանակում «խելոք դեմքով» անհեթեթություններ դուրս տալ ու փորձել դրանք հրամցնել առանց այդ էլ գաղջի մեջ խեղդվող հասարակությանը։
Բավակա՛ն է

Վախթանգ Մարգարյան