ՀՀ նախագահի համահայկական շրջագայությունը սկսվել է ցուցարարների հետ բախումով
ՀՀ նախագահի շրջագայության առաջին կետը Ֆրանսիայի մայրաքաղաքն էր, որտեղ նախագահը 1915-1922թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին։ Այնտեղ նաև հայկական համայնքի ներկայացուցիչների ցույցն էր անցկացվում ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման։
Ցույցին մասնակցել են երեք հայկական կուսակցություններ՝ ՀՅ Դաշնակցություն, ՌԱԿ և ՍԴՀԿ, ինչպես նաև հայկական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ռուսաստանում հայերի «Երկրամաս» թերթը բողոքի ակցիայի մասնակիցներից մեկից հեռախոսով ստացել է միջադեպի մանրամասները։
Հայտնի է դարձել, որ ցուցարարները եղել են ոչ թե 90 հոգի, ինչպես տեղեկացրել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, այլ տարբեր տվյալներով՝ 600-ից մինչև 800 մարդ։ Մինչև Սերժ Սարգսյանը կայցելեր ծաղկեպսակ դնելու, դեպի հուշարձան տանող բոլոր փողոցները փակված են եղել, իսկ ցուցարարներին հատուկ նշանակության ոստիկանական ծառայությունը հետ է մղել հուշարձանից ավելի քան 100 մ հեռու, և թույլատրվել է մոտենալ միայն կանանց ու սևամորթներին։
Սակայն, ինչպես Փարիզից հաղորդում է տվյալ աղբյուրը, Հայաստանի նախագահին հաջողվել է մնալ հուշարձանի մոտ ընդամենը 3 րոպե, քանի որ ցուցարարները կարողացել են ճեղքել ոստիկանական պատնեշը և Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու նրանց ավտոմեքենաների ուղղությամբ փտած հավկիթներ նետել։
Դրանից հետո մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. ցուցարարներին ծեծել են, հրմշտել, շպրտել գետնին, չեն խղճացել նույնիսկ ծերերին, որոնց գետնով մեկ քարշ են տվել։
Ոստիկանությունը բռնկվել է այն բանից հետո, երբ ցուցարարների դեմ կիրառված գազը քամին հանկարծակի քշել է նրանց կողմը։
Այդ ամենն այնքան հանկարծակի է տեղի ունեցել, որ իրավապահները չեն հասցրել հակագազ հագնել, ինչից էլ օգտվել է ժողովուրդը՝ առաջ մղվելով Հայաստանի նախագահի ուղղությամբ, ում պատվիրակության մյուս անդամների հետ միասին շտապել են հեռացնել միջադեպի վայրից։
Վերջին տվյալներով՝ մոտակայքում գտնվող ոստիկանական բոլոր բաժանմունքները լցված են կալանավորվածներով։ Տեսանյութը դիտել այստեղ, ինչպես նաև ականատեսի նկարահանած տեսանյությում։

Ըստ «Еркрамас»–ի