ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիի ցույցերի ժամանակ հայտարարել էր, որ ինքը տղամարդավարի խոսք է տալիս՝ կդիմի Ռուսաստանի իրավապահ մարմիններին Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով:
Որպես իրավապահ մարմնի ներկայացուցիչ՝ Կոստանյանը ոչ թե օրենքին համապատասխան վարքագիծ է դրսևորում, այլ տղայական խոստումներ է տալիս հանրությանը: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Կոստանյանը տղայական խոստում է տալիս հանրությանը, ինչպես նաև առաջին անգամը չէ, որ նա իր խոստումը չի պահում:
Իրավապահ մարմնի ներկայացուցիչը մնացել է երիտասարդ տարիքում և հանրության հետ հարաբերությունները պահում է կենցաղային մակարդակում: Ու իրավիճակի ամենամեծ անհեթեթությունն այն է, որ նույնիսկ այդ մակարդակում նա անսկզբունք է, որովհետև իր խոստումը չի կատարում:
Կոստանյանը Գյումրիի դեպքերից հետո անընդհատ հղում էր անում Ռուսաստանի Սահմանադրությանը Հայաստանի իրավապահ մարմինների դիրքորոշումը հիմնավորելու համար: Իհարկե, Կոստանյանը կարող է, իր տղայական մտածողությունից ելնելով, հայտարարել, որ ինքը վերջնաժամկետ չի նշել, և կարող է նույնիսկ 2016թ. դիմել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, բայց փաստն այն է, որ նա չի պահել իր խոստումը:
Հունվարի 21-ին Կոստանյանը խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է. «Ի դեպ, այսօր նաև աղավաղվել են տղամարդկության վերաբերյալ պատկերացումները, և անգամ այդ հարթությունում պետք է զգույշ լինել»:
Իրականում այսօր տղամարդու մասին պատկերացումները չեն աղավաղվել, ու ցանկացած մարդ՝ լինի կին, թե տղամարդ, պետք է պատասխանատվություն կրի իր խոսքի համար: Եթե ինչ–որ բան մարդ չի կարող անել, ապա պետք է չխոսի դրա մասին:
Եթե Զիգմունդ Ֆրոյդը կենդանի լիներ, ապա Կոստանյանի վարքագիծը նրա համար հետաքրքիր ուսումնասիրության օբյեկտ կլիներ: Երևի Գյումրիում տված տղամարդավարի խոստումը չկատարելուց հետո գլխավոր դատախազի պատկերացումներում աղավաղվել են տղամարդու վերաբերյալ պատկերացումները, և նա այժմ իր ենթագիտակցության մեջ տղամարդու նոր կերպար է ստեղծում, որը կարող է չկատարել իր տված տղամարդավարի խոստումը, և, միևնույն ժամանակ, շարունակել մնալ տղամարդ:
Կոստանյանի վարքագծի մանրամասն վերլուծությունը թողնում ենք Ֆրոյդի դպրոցի ներկայացուցիչ հոգեբաններին, իսկ մենք արձանագրենք, որ Կոստանյանը Սերժ Սարգսյանի կառավարման համակարգի՝ Արևմուտքում կրթություն ստացած երիտասարդ կադրերից ևս մեկն է, որն իր վարքագծով ոչնչով չի տարբերվում հանրապետական օդիոզ դեմքերից:
Ֆրոյդն ու կոստանյանական տղամարդկությունը

Արմեն Գրիգորյան