2008թ. հայտնվելով նախագահական նստավայրում՝ Սերժ Սարգսյանը որդեգրեց հետևյալ կարգախոսը. «Ես տարբերվում եմ Ռոբերտ Քոչարյանից. արևմտամետ եմ, խաղաղասեր ու նախաձեռնող»։
Թե ինչ էր նշանակում այդ դեմագոգիկ և անհեթեթ կարգախոսը գործնական կյանքում, բոլորը տեսան։
Այդ կարգախոսը կյանքի կոչելու համար Սարգսյանն ինքն իրեն հռչակեց որպես «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ՝ նախաձեռնելով «Ֆուտբոլային» դիվանագիտություն։ Նրան թվում էր, որ եթե դրսին, այդ թվում՝ Թուրքիային, բոլոր հարցերում «այո» ասի, ապա հնարավորություն կստանա ՀՀ քաղաքացիներին «ոչ» ասելու և հանգիստ կառավարելու։ Սարգսյանին թվում էր նաև, որ ինքը հանճարեղ քայլ է արել՝ առանց հարցի մեջ խորանալու՝ թուրքերի հետ «սիլի–բիլի» նախաձեռնելով։
Բացի խաղաղասերից ու նախաձեռնողականից՝ ՀՀԿ ղեկավարն «անկախ» մամուլի կողմից հռչակվեց նաև խիստարևմտամետ։
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն իրականում «Պատերազմի» կուսակցության առաջնորդն է, և երկիրը տանում է պարտությունների ուղղությամբ։ Նա ոչ արևմտամետ է, ոչ էլ ռուսամետ։ Սարգսյանն աթոռամետ է, և եթե աթոռի պահպանման համար պետք լինի, ապա նա կարող է անգամ թուրքամետ դառնալ։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը ձախողվեց, և Էրդողանն արդեն իրեն թույլ է տալիս լկտիաբար ու ցինիկաբար հրավիրել ՀՀ–ն ներկայացնող Սարգսյանին՝ մասնակցելու ապրիլի 24–ին Թուրքիայում տեղի ունենալիք միջոցառմանը։ Սա նշանակում է, որ «նախաձեռնողականության» արդյունքում մենք խայտառակ պարտություն ենք կրել՝ հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների միջոցով հնարավորություն տալով մեր հակառակորդներին գործել ազատված ձեռքերով ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցերում։
Սարգսյանը ձախողվեց նաև եվրաասոցացման հարցում՝ հարուցելով աշխարհաքաղաքական կենտրոնների զարմանքն ու զայրույթը։
Մեր երկիրը հիմա «իզգոյի» կարգավիճակ ունի և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Վերջինիս հետ մեր ռազմավարական համագործակցության մասին այլևս խոսք չի կարող գնալ (համենայնդեպս, քանի դեռ նախագահի աթոռին է Սերժ Սարգսյանը), քանզի տիրոջ ու ծառայի միջև չի կարող լինել ռազմավարական համագործակցություն։
«Եվրաասոցացվող» Սարգսյանին հաջողվեց ռազմավարական դարձնել ռուս–ադրբեջանական հարաբերությունները, իսկ Հայաստանին վերապահել մանրադրամի գործառույթ։
«Արևմտամետ»Սարգսյանի վարած քաղաքականությունից շահել են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջինս իրեն կայուն ու չեզոք պահեց միջազգային հարաբերություններում և հիմա քաղում է իր այդ պահվածքի պտուղները։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այդ կենտրոնն այժմ բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս հավասարակշռված չէ։ ՀՀ արտաքին քաղաքականությունն իջել է Կրեմլին քծնելու մակարդակի. պաշտոնական Երևանն այժմ այլ բանով չի զբաղվում։
Պատահական չէ, որ ամերիկացի համանախագահող Ուորլիքը պարբերաբար պրոադրբեջանական հայտարարություններ է անում՝ կոչ անելով հայերին հանձնել հողերը, իսկ Գերմանիայի կանցլեր Մերկելն ակնարկում է, որ պետք է նվազեցնել ՌԴ դերակատարումը Ղարաբաղի հարցում, և Ադրբեջանի հետ համատեղ՝ առաջ մղել այլընտրանքային էներգետիկ (մասնավորապես՝ գազային) ծրագրերը, որոնք ձեռնտու են ԵՄ–ին։
Արևմուտքը տվյալ դեպքում «ռեալ պոլիտիկով» է զբաղված և հաճույքով աչք է փակում Ադրբեջանում տիրող ավտորիտար միջավայրի վրա։
Սերժի պատճառով Արևմուտքում «խաչ են քաշել» Հայաստանի վրա, ու պետք չէ զարմանալ, որ Գերմանիան ու ԵՄ լիդերները, ինչպես նաև ԱՄՆ–ը ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշում են որդեգրել։ Հատկապես որ «սառը» պատերազմի մեջ գտնվող Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում անկապ տեղը հայտնվեց Հայաստանը՝ դառնալով հակամարտության կողմ։
Եվ այսպես, «Պատերազմի»կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտություններ ապահովեց ՀՀ–ի համար բոլո՛ր ուղղություններով՝ ներքին ու արտաքին։ Եվ հիմա մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի վերսկսման առաջ։ Վերջին շրջանում օր չկա, որ զոհ և վիրավոր չունենանք։ Ի՞նչ է սա, եթե ոչ «Պատերազմի» կուսակցության գործունեության արդյունք։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «Վերջի բոլշևիկի» հետ Հայաստանն այս վիճակի մեջ դրեցին տնաբույծ «արևմտամետները»՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վերջինս, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների (դրանք չեն հերքվել), հանդիսանում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված սուբյեկտ։
Լավատեղյակների վկայությամբ՝ հենց Վիգենն է Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացնող քարոզչագործիքների ու հաճախորդների կոորդինատորը։ Նախագահական նստավայրում տարածված տեսակետ կա, որ սույն չինովնիկը երկու տեղ է զեկուցագրեր ներկայացնում՝ մեկը Ս. Սարգսյանին, մյուսը՝ համապատասխան երկրի դեսպանատանը։ Նա, բնականաբար, այդ ամենն անում է Սերժ Սարգսյանի տանիքի ներքո։ Ասել է թե՝ թուրք–ադրբեջանական զույգին ձեռնտու հայ–ռուսական հարաբերությունների փչացման գործընթացը և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության համակարգի խարխլումը «պետպատվերի» շրջանակներում են արվում։ Իսկ սա արդեն ՀՀ սահմանադրության շատ կոնկրետ հոդված է ենթադրում։
Փաստորեն, հանուն աթոռի պահպանման՝ մարդիկ պատրաստ են զոհասեղանին դնել Հայաստանն ու Ղարաբաղը, ինչ է թե մի քիչ էլ փող աշխատելու հնարավորություն ունենան։ Սա պետք է կանգնեցնել և շատ արագ։
«Պատերազմի» կուսակցության առաջնորդի պարտությունը
2008թ. հայտնվելով նախագահական նստավայրում՝ Սերժ Սարգսյանը որդեգրեց հետևյալ կարգախոսը. «Ես տարբերվում եմ Ռոբերտ Քոչարյանից. արևմտամետ եմ, խաղաղասեր ու նախաձեռնող»։
Թե ինչ էր նշանակում այդ դեմագոգիկ և անհեթեթ կարգախոսը գործնական կյանքում, բոլորը տեսան։
Այդ կարգախոսը կյանքի կոչելու համար Սարգսյանն ինքն իրեն հռչակեց որպես «Խաղաղության» կուսակցության ներկայացուցիչ՝ նախաձեռնելով «Ֆուտբոլային» դիվանագիտություն։ Նրան թվում էր, որ եթե դրսին, այդ թվում՝ Թուրքիային, բոլոր հարցերում «այո» ասի, ապա հնարավորություն կստանա ՀՀ քաղաքացիներին «ոչ» ասելու և հանգիստ կառավարելու։ Սարգսյանին թվում էր նաև, որ ինքը հանճարեղ քայլ է արել՝ առանց հարցի մեջ խորանալու՝ թուրքերի հետ «սիլի–բիլի» նախաձեռնելով։
Բացի խաղաղասերից ու նախաձեռնողականից՝ ՀՀԿ ղեկավարն «անկախ» մամուլի կողմից հռչակվեց նաև խիստ արևմտամետ։
Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանն իրականում «Պատերազմի» կուսակցության առաջնորդն է, և երկիրը տանում է պարտությունների ուղղությամբ։ Նա ոչ արևմտամետ է, ոչ էլ ռուսամետ։ Սարգսյանն աթոռամետ է, և եթե աթոռի պահպանման համար պետք լինի, ապա նա կարող է անգամ թուրքամետ դառնալ։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունը ձախողվեց, և Էրդողանն արդեն իրեն թույլ է տալիս լկտիաբար ու ցինիկաբար հրավիրել ՀՀ–ն ներկայացնող Սարգսյանին՝ մասնակցելու ապրիլի 24–ին Թուրքիայում տեղի ունենալիք միջոցառմանը։ Սա նշանակում է, որ «նախաձեռնողականության» արդյունքում մենք խայտառակ պարտություն ենք կրել՝ հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունների միջոցով հնարավորություն տալով մեր հակառակորդներին գործել ազատված ձեռքերով ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարցերում։
Սարգսյանը ձախողվեց նաև եվրաասոցացման հարցում՝ հարուցելով աշխարհաքաղաքական կենտրոնների զարմանքն ու զայրույթը։
Մեր երկիրը հիմա «իզգոյի» կարգավիճակ ունի և՛ Արևմուտքում, և՛ Ռուսաստանում։ Վերջինիս հետ մեր ռազմավարական համագործակցության մասին այլևս խոսք չի կարող գնալ (համենայնդեպս, քանի դեռ նախագահի աթոռին է Սերժ Սարգսյանը), քանզի տիրոջ ու ծառայի միջև չի կարող լինել ռազմավարական համագործակցություն։
«Եվրաասոցացվող» Սարգսյանին հաջողվեց ռազմավարական դարձնել ռուս–ադրբեջանական հարաբերությունները, իսկ Հայաստանին վերապահել մանրադրամի գործառույթ։
«Արևմտամետ» Սարգսյանի վարած քաղաքականությունից շահել են միայն Թուրքիան ու Ադրբեջանը։ Վերջինս իրեն կայուն ու չեզոք պահեց միջազգային հարաբերություններում և հիմա քաղում է իր այդ պահվածքի պտուղները։
Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա այդ կենտրոնն այժմ բացահայտորեն պաշտպանում է Ադրբեջանին, քանզի Հայաստանի արտաքին քաղաքականությունն այլևս հավասարակշռված չէ։ ՀՀ արտաքին քաղաքականությունն իջել է Կրեմլին քծնելու մակարդակի. պաշտոնական Երևանն այժմ այլ բանով չի զբաղվում։
Պատահական չէ, որ ամերիկացի համանախագահող Ուորլիքը պարբերաբար պրոադրբեջանական հայտարարություններ է անում՝ կոչ անելով հայերին հանձնել հողերը, իսկ Գերմանիայի կանցլեր Մերկելն ակնարկում է, որ պետք է նվազեցնել ՌԴ դերակատարումը Ղարաբաղի հարցում, և Ադրբեջանի հետ համատեղ՝ առաջ մղել այլընտրանքային էներգետիկ (մասնավորապես՝ գազային) ծրագրերը, որոնք ձեռնտու են ԵՄ–ին։
Արևմուտքը տվյալ դեպքում «ռեալ պոլիտիկով» է զբաղված և հաճույքով աչք է փակում Ադրբեջանում տիրող ավտորիտար միջավայրի վրա։
Սերժի պատճառով Արևմուտքում «խաչ են քաշել» Հայաստանի վրա, ու պետք չէ զարմանալ, որ Գերմանիան ու ԵՄ լիդերները, ինչպես նաև ԱՄՆ–ը ակնհայտ պրոադրբեջանական դիրքորոշում են որդեգրել։ Հատկապես որ «սառը» պատերազմի մեջ գտնվող Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում անկապ տեղը հայտնվեց Հայաստանը՝ դառնալով հակամարտության կողմ։
Եվ այսպես, «Պատերազմի» կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը պարտություններ ապահովեց ՀՀ–ի համար բոլո՛ր ուղղություններով՝ ներքին ու արտաքին։ Եվ հիմա մենք կանգնած ենք լայնամասշտաբ պատերազմի վերսկսման առաջ։ Վերջին շրջանում օր չկա, որ զոհ և վիրավոր չունենանք։ Ի՞նչ է սա, եթե ոչ «Պատերազմի» կուսակցության գործունեության արդյունք։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ «Վերջի բոլշևիկի» հետ Հայաստանն այս վիճակի մեջ դրեցին տնաբույծ «արևմտամետները»՝ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վերջինս, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների (դրանք չեն հերքվել), հանդիսանում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված սուբյեկտ։
Լավատեղյակների վկայությամբ՝ հենց Վիգենն է Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացնող քարոզչագործիքների ու հաճախորդների կոորդինատորը։ Նախագահական նստավայրում տարածված տեսակետ կա, որ սույն չինովնիկը երկու տեղ է զեկուցագրեր ներկայացնում՝ մեկը Ս. Սարգսյանին, մյուսը՝ համապատասխան երկրի դեսպանատանը։ Նա, բնականաբար, այդ ամենն անում է Սերժ Սարգսյանի տանիքի ներքո։ Ասել է թե՝ թուրք–ադրբեջանական զույգին ձեռնտու հայ–ռուսական հարաբերությունների փչացման գործընթացը և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության համակարգի խարխլումը «պետպատվերի» շրջանակներում են արվում։ Իսկ սա արդեն ՀՀ սահմանադրության շատ կոնկրետ հոդված է ենթադրում։
Փաստորեն, հանուն աթոռի պահպանման՝ մարդիկ պատրաստ են զոհասեղանին դնել Հայաստանն ու Ղարաբաղը, ինչ է թե մի քիչ էլ փող աշխատելու հնարավորություն ունենան։ Սա պետք է կանգնեցնել և շատ արագ։
Կարեն Հակոբջանյան