Սահմանին արդեն օրական 2 զոհ ենք տալիս։ Պատերազմ չի, բա ի՞նչ է։ Եվ որտե՞ղ է երկրի գործող գերագույն հրամանատարի պաշտոնում հայտնված մարդը։ Չկա՛։ Այնպես, ինչպես չի լինում բոլոր լարված իրավիճակներում։ Այնպես, ինչպես չկար Գյումրիի դեպքերի ժամանակ։
Ցավակցական ինչ–որ խոսքեր մահացած զինծառայողների ընտանիքներին, հետմահու՝ պարգևատրումներ։ Սրանով ամփոփվում է պատերազմական դրության մեջ գտնվող երկրի իշխանությունը։ Այնպիսի տպավորություն է, կարծես թաղման բյուրո լինի...
Հայտարարվում է, թե իրավիճակը սահմանին վստահաբար վերահսկվում է։ Այսպե՞ս է վերահսկվում։ Սահմանին իրավիճակը կվերահսկվեր միայն այն դեպքում, երբ Հայաստանն այս աստիճան գաղջ վիճակում չգտնվեր ներսում, իսկ դրսում ընկալելի ու լսվող լիներ։ Իսկ անկապ հարցադրումը՝ «Ո՞ւր է նայում միջազգային հանրությունը», մի պատասխան ունի. միջազգային հանրությունը և առաջին հերթին Արևմուտքը պարզապես թքած ունեն իրավիճակի սրման վրա։ Նրանք բացառապես սեփական շահերով են առաջնորդվում։ Ավելին՝ նույն Եվրոպան այսօր ԼՂ հակամարտության շուրջ ակտիվորեն բանակցում է Ալիևի հետ, ով իր հերթին, ի տես ամբողջ աշխարհի, գնալով ինտենսիվացնում է ռազմական գործողությունները սահմանին։
Նայե՛ք Գերմանիայի կանցլեր Մերկելի հայտարարությունն Ալիևի հետ համատեղ ասուլիսին։ Արևմուտքը, հանուն իր շահերի և էներգետիկ ծրագրերի, բացահայտորեն պաշտպանում է սուլթանատի վերածված Ադրբեջանին։ Եվ պետք չէ դրա համար մեղադրել Արևմուտքին։ Ամեն սուբյեկտ իր շահն ունի։
Իսկ ի՞նչ է անում Սերժ Սարգսյանը... Ներսում լռում է, լավագույն դեպքում՝ իր անունից ծաղկեպսակներ ուղարկում, դրսում «և՛, և՛» խաղում, բայց ընկնում «կա՛մ, կա՛մ»–ի տակ՝ արհամարհվելով և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի կողմից։
Կա՞ այսօր մեկը, ով կասկածում է, որ Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է իրական գերագույն հրամանատար...
Պահանջվում է իրական գերագույն հրամանատար

Վախթանգ Մարգարյան