Լրահոս

02.10.2009 18:44


Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չէր ստորագրել

Կոալիցիոն կուսակցություններ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի տարածած հայտարարության ընթերցումից հետո(այն ընթերցում էր ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը), ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողներին հայտարարեց, թե «սա ստորագրված հայտարարության է, ոչ թե՝ նախաստորագրված»։

Նկատենք, որ լրատվամիջոցները հայտարարության մասին տեղեկացվել էին դրա հրապարակումից ընդամենը կես ժամ առաջ։ Ուշագրավ էր նաև այն, որ ՀՀԿ-ից ստորագրել էր խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՕԵԿ-ից՝ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, իսկ ԲՀԿ-ից՝ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ինչից կարելի է ենթադրել, որ այն այնքան շտապ կայացրած որոշում է, որ նույնիսկ չեն հասցրել ներկայացնել ԲՀԿ ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը