Այսպես կարելի է բնութագրել Գյումրիի ողբերգության թեմայով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի արած հայտարարություններն ու դրսեւորած կեցվածքը:
Պատգամավորները գլխավոր դատախազից ակնկալում էին գոնե հնարավոր տեղեկատվություն ստանալ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած աննախադեպ ոճրագործության մասին, բայց Կոստանյանի «զեկույցը» (որ առավելապես տերտերական նատացիա էր հիշեցնում) եւ հնչած հարցերի պատասխանները չբավարարեցին ոչ ներկաներին եւ ոչ էլ հանրությանը:
Դեպքի հետ կապված ոչ մի նոր բան նա չասաց, իսկ հնչած հարցերին տրված նրա պատասխանները նման էին չպատասխանելուն: «Քրեական գործի նյութ է», «նախաքննական գաղտնիք է»: Բոլոր հարցերին այսպես էր պատասխանում:
Պարզվեց նաեւ, որ Կոստանյանը Պերմյակովին հայկական իրավապահներին հանձնելու հարցով դեռ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին: Դեռ «հիմքեր չունի»:
Այ քեզ բա՜ն: Դե, Կոստանյանը հո չէ՞ր ասելու, որ դեռ համարձակությունը չի հերիքում, կամ դեռ թույլտվություն չի ստացել (Սերժ Սարգսյանից, իսկ վերջինս էլ՝ Կրեմլից):
Փոխարենը՝ Կոստանյանը կատարվածը չքաղաքականացնելու, «զգացմունքային հարթություն չտեղափոխելու» մասին ինչ-որ կոչեր արեց: Մի բան, որ տաս օր շարունակ լսում ենք «շոկի մեջ գտնվող» եւ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքին ոչ համարժեք արձագանքող իշխանություններից: Ի դեպ, վերջին արյունալի դեպքը ցույց տվեց, որ գործող իշխանությունն արտառոց իրավիճակներին պատրաստ չէ:
Այն, ինչ կարող է անել, գլուխը կորցնելն ու թաքնվելն է:
Պարզվեց նաեւ, որ իշխանություններն այնքան են վախեցած, որ լսումների մասնակիցներին «խցկել» էին մի սենյակում, եւ մեկ ու կես ժամ էին տրամադրել լսումների համար:
Այն դեպքում, երբ մի օրենքի նախագծի համար կազմակերպվող խորհրդարանական լսումներն անցկացնում են ԱԺ նիստերի դահլիճում եւ հարցը քննարկում են առանց ժամանակային սահմանափակման:
Փաստորեն, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունն իր կարեւորությամբ եւ նշանակությամբ զիջում է ինչ-որ օրենքի:
Նման անլուրջ վերաբերմունք կարող է դրսեւորել միայն գործող իշխանությունը, որն այս թեմայով հրավիրած լսումները կազմակերպել էր ափալ-թափալ՝ խնդիրը «սվաղելու» հստակ նպատակադրումով:
Բացի այդ, ինչպես պարզվեց, ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի սենյակներից մեկում էր հավաքել պատգամավորներին, որպեսզի առաջիկայում մեկնարկող ԱԺ լիագումար նիստում խորհրդարանական ընդդիմությունն այդ թեմայով այլեւս ասելիք չունենա:
Ինչեւէ, հունվարի 12-ից այս կողմ, որքան հասկացանք, իշխանություններին ձեռնտու է միայն այն, որ ժողովուրդն այս ու այն հրապարակում ու փողոցում մոմավառություն անի, նստի ու ժամերով նայի հոգեհանգստի եւ հուղարկավորության ուղիղ եթերները, ինչն ընդհանրապես աննորմալ երեւույթ է (հիմա էլ համացանցում տարածել են 35 վայրկյան տեւողությամբ մի տեսանյութ, որտեղ հայ քննիչները հարցաքննում են Պերմյակովին):
Մի խոսքով, թող ժողովուրդն այս ամենով զբաղվի, մինչեւ տեսնեն՝ ինչ են անում, կամ ինչ են ասում, որ անեն:
Իսկ բուն հանցագործության, դրան հաջորդած օրերին հրապարակված ինչ-ինչ հանգամանքների, քերական գործի հետ կապված հարցականները մնում են, ու դրանց ավելանում են նորերը:
Լսումներ չլսելու մասին
«Եկել եմ ասեմ, որ իմ վրա հույս չդնեք»:

Կիմա Եղիազարյան