Չինաստանը Պեկինը Մոսկվային կապող գերարագ երկաթգիծ կկառուցի՝ 1.5 տրլն յուան՝ 242 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին հաղորդել է «Bloomberg»–ը «Weibo» սոցկայքում Պեկինի իշխանությունների հայտարարությանը հղումով։ Ենթադրվում է, որ երկաթգծի ընդհանուր երկարությունը կկազմի 7 հազար կմ։ Այն կանցնի Ղազախստանով, կկազմի եկու օրվա ճանապարհ։ Գործակալությունն ընդգծում է, որ Չինաստանը միջազգային շուկայում առաջ է տանում սեփական գերարագ տեխնոլոգիաները երկաթգծերի շինարարության ոլորտում Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ–ի հարաբերությունների վատթարացման և ռուսական տնտեսության՝ նավթի գների անկումը հաղթահարելու փորձերի համապատկերին։
Չինաստանը Պեկինից Մոսկվա երկաթուղի կկառուցի
Չինաստանը Պեկինը Մոսկվային կապող գերարագ երկաթգիծ կկառուցի՝ 1.5 տրլն յուան՝ 242 մլն դոլար արժողությամբ։ Այս մասին հաղորդել է «Bloomberg»–ը «Weibo» սոցկայքում Պեկինի իշխանությունների հայտարարությանը հղումով։
Ենթադրվում է, որ երկաթգծի ընդհանուր երկարությունը կկազմի 7 հազար կմ։ Այն կանցնի Ղազախստանով, կկազմի եկու օրվա ճանապարհ։
Գործակալությունն ընդգծում է, որ Չինաստանը միջազգային շուկայում առաջ է տանում սեփական գերարագ տեխնոլոգիաները երկաթգծերի շինարարության ոլորտում Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ–ի հարաբերությունների վատթարացման և ռուսական տնտեսության՝ նավթի գների անկումը հաղթահարելու փորձերի համապատկերին։
Տեղեկացնում է lenta.ru–ն։