Կառավարությունը 40 մլն դոլարի վարկ է տրամադրել «Հայռուսգազարդ»–ին
Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է ընդունել 2009թ. չորրորդ եռամսյակում ՀՀ պետական բյուջեից «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջետային վարկ՝ վեց ամիս ժամկետով, տարեկան 11 տոկոս տոկոսադրույքով։ Խնդրի առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Հայռուսգազարդը» հաջողությամբ է կատարում իր ներդրումային ծրագիրը, և այս վարկը կարագացնի այդ գործընթացը։ Որոշումն ունի հակաճգնաժամային բովանդակություն, վարկը տրամադրվում է կարճ ժամկետով, ունի վարկային պարտավորության ապահովման հուսալի միջոց։
ՀՀ վարչապետը նշեց, որ «Հայռուսգազարդ»-ին վարկի տրամադրման նպատակն է «խթանել, որպեսզի այդ ընկերության ծրագրերն ավելի արագ ընթացքով իրականանան, և, բնականաբար, դա իր դրական ազդեցությունը կթողնի և 2009թ., և 2010թ. ներդրումային ծրագրերի ծավալների, ինչպես նաև ՀՆԱ-ի ցուցանիշների վրա»: