Մեկնաբանություն

22.01.2015 13:45


Ե՞րբ է վերջապես Ադրբեջանը տեսնելու մեր «անհամաչափ» պատասխանը

Ե՞րբ է վերջապես Ադրբեջանը տեսնելու մեր «անհամաչափ» պատասխանը

Ադրբեջանի՝ գնալով սանձարձակ ու լկտի դարձող պահվածքի պատճառներին «7 օր»-ը բազմիցս է անդրադարձել է (նաև՝ այսօրվա հոդվածում):

Այս համատեքստում ևս մեկ դիտարկում։ Ադրբեջանը չի կարող չլկտիանալ, երբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հանդես է գալիս հայտարարություններով, սակայն ոչինչ չի ձեռնարկում։

Թեկուզ Սաֆարովի օրինակը։ Սերժ Սարգսյանը հայտարարություններ արեց, ինչ–որ կարգադրություններ տվեց ԱԱԾ ղեկավարին, «Ֆեյսբուքի» «հայրենասերները» նետվեցին մարտի ... ու վերջ։

Անցած տարվա ամռանը, ի պատասխան շփման գծում հակառակորդի հրահրած լարվածության, հայտարարվեց, թե հայկական կողմի պատասխանը լինելու է անհամաչափ։ Նույնը հայտարարվեց, երբ նոյեմբերին խոցվեց զորավարժություններին մասնակցող հայկական ուղղաթիռը։ Ասվեց նաև, թե մենք նախահարձակ ենք լինելու, անցնելու ենք պատժիչ գործողությունների և այլն։

Այս տարվա սկզբից արդեն 10 զոհ ունենք։ Ե՞րբ է վերջապես Ադրբեջանը տեսնելու մեր «անհամաչափ» պատասխանը։ Ո՞ւմ համար են արվում այդ հայտարարությունները, ո՞ւմ են դրանք պետք, երբ խոսքերին, առավել ևս՝ ուղղված թշնամաբար տրմադրված հակառակորդին, կոնկրետ գործողություններ չեն հետևում։

Եվ վերջապես, պաշտպանության նախարարի «նորարարական» որոշումները ինչո՞ւ արդյունք չեն տալիս, ավելի ճիշտ՝ ինչո՞ւ են նույն բացասական արդյունքները պահպանվում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը