Աշխարհ

22.01.2015 09:38


Մերկել. «Գերմանիան ձգտում է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդի դեր ստանձնել»

Մերկել. «Գերմանիան ձգտում է ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդի դեր ստանձնել»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, թե Գերմանիան ձգտւմ է իր ներդրումն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

«Գերմանիան ձգտում է հակամարտության կարգավորման միջնորդի դեր ստանձնել: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպամիությունը կարող են իրենց նախաձեռնություններով որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում։ Այդ ուղղությամբ Ադրբեջանը բանակցում է Եվրահանձնաժողովի հետ»,-«Ինտերֆաքսի»–ի փոխանցմամբ՝ ասել է Մերկելը՝ նշելով, թե ԼՂ հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծում ունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը