Հանցագործությունների թվով Երևան քաղաքում առավել աչքի է ընկնում Կենտրոն համայնքը, իսկ վերջին տեղում է Քանաքեռ-Զեյթունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը։
Անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Նվեր Մնացականյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ Ն. Նազարյանն ասել է.
-Մենք կարողացել ենք ի հայտ բերել երիտասարդների, որոնք այդ պահին այնտեղ են եղել, և ներկայացել են, որ իրենց հետ նման տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Քննության ընթացքում մենք դա համարել ենք բացահայտված. մենք հավատացած ենք, որ Ն. Մնացականյանին ծեծի ենթարկողները հենց այդ անձինք են։ Բայց քանի որ Նվեր Մնացականյանը ներկայացավ և ասաց, որ ինքը չի ճանաչում այդ անձանց, այդ երիտասարդներն էլ միանգամից հրաժարվեցին և ասացին, որ իրենք այլ մարդու հետ են վիճել։ Սա վիճարկելի հարց է։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ից Ճանապարհային ոստիկանության կազմակերպած ակցիային, որը կազմակերպվել է հետիոտների երթևեկությունը կանոնակարգելու համար, ապա Ն. Նազարյանը հաղորդել է, որ թեպետ դա իր ենթակայության տակ չի գտնվում, այնուամենայնիվ, նա հաղորդել է, որ այս պահի դրությամբ որևէ հետիոտն չի տուգանվել. նրանք պարզապես զգուշացումներ են ստացել ոստիկանների կողմից։
Ամենահանցագործը Կենտրոն համայնքն է

7or.am