Երբ տունդ քանդվում է, ծառ տնկելը դառնում է անիմաստ
Ծառ տնկելու, տուն կառուցելու, զավակ դաստիարակելու կոնցեպտը որքան էլ որ այլաբանական նշանակությամբ է մատուցվում, միևնույն է, նստած է մեր ենթագիտակցության մեջ։
Երբ տնկածդ ծառը կտրում են, ոտքի ես կանգնում, երբ զավակիդ սպառնում են, պատրաստ ես հոշոտել, երբ տունդ են քանդում, ամեն գնով դրա դեմն առնում ես։
Գյումրիի ողբերգությունը ցույց տվեց, որ կան արժեքներ, որոնցից այն կողմ ոչինչ չի հանդուրժվում։ Դա առաջին հերթին արժանապատվությունն է։
Մենք շատ ենք սիրում ասել, թե Հայաստանը բոլոր հայերի տունն է։ Այսօր այդ տանը դրսից սպառնում է թշնամին, ներսից այն քայքայվում է։ Ինչո՞ւ է քայքայվում... ո՞ւմ պարզ չէ։
Սրա դեմը պետք է առնել։ Հակառակ դեպքում ծառ տնկելու, զավակ դաստիարակելու կոնցեպտը մեզ համար իրականում կդառնա այլաբանություն։

Վախթանգ Մարգարյան