Լրահոս

02.10.2009 14:29


Ներսես Նազարյան. «Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով»

Ներսես Նազարյան. «Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով»

-Երևան քաղաքում գրանցվել է ընդհանուր թվով 4696 հանցագործություն, ինչը 1760 դեպքով կամ 59,9 %-ով ավել է նախորդ տարվանից։ Մայրաքաղաքում գրանցված դեպքերը կազմել են հանրապետությունում կատարված հանցագործությունների 49,8 %-ը,-ամփոփելով 2009թ.  ութ ամիսների ընթացքում մայրաքաղաքում տեղի ունեցած հանցագործությունները՝ հայտարարել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը։

«7օր»-ի հարցին, թե ինչով է բացատրվում հանցագործությունների կտրուկ աճը, Ն. Նազարյանը պատասխանել է.

-Հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է տնտեսական ճգնաժամով,  մարդկանց սոցիալական վիճակով։

Պարոն Նազարյանը նշել է, որ հասարակական վայրերում խուլիգանության դեպքերը կապված են նաև այն բանի հետ, որ օր օրի աճում են զվարճանքի կենտրոնները, որոնք մեծ դժվարություններ են առաջացնում ոստիկանության համար։

-Հիմնական խուլիգանությունները, մարմնական վնասվածքների դեպքերը տեղի են ունենում այդ ժամանցի կենտրոններում գիշերային ուշ ժամերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը