Հոգեբանն իշխանությունների մասին. «Եթե մարդը չի ցանկանում փոխել իր որոշումը, նա չի էլ լսում այլ կարծիքներ»
-Այն հանգամանքը, որ ներկաներն ընդդիմադիր գործիչների ելույթների ժամանակ ծափահարում էին, արդեն ճնշում է իշխանությունների վրա։ Դա հասարակական կարծիք է, որը բուռն կերպով արտահայտվում է, և եթե դա լուսաբանվի, ժողովուրդը տեսնի, անպայման ժողովրդի վրա էլ հոգեբանորեն կազդի, բայց արդյոք դա կհանգեցնի՞ որոշակի գործողությունների, թե ոչ, արդեն հնարավոր չէ ասել,-խոսելով խորհրդարանական լսումների ժամանակ հայ-թուրքական արձանագրություններին դեմ արտահայտված գործիչների ելույթներին դահլիճի բուռն արձագանքի մասին՝ ասել է հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը։
Նա նշել է, որ Հայաստանում որոշումները կայացվում են նեղ շրջանակում, և հաշվի չի առնվում հասարակական կարծիքը։
-Եթե մարդը չի ցանկանում փոխել իր որոշումը, եթե համոզված է, որ ինքը խիստ իմաստուն է, և միակ ճիշտ դիրքորոշումն արդեն կայացվել է, նրա համար արդեն այլ տարբերակները նշանակություն չունեն։ Հայկական հոգեբանության մեջ այս երևույթը կա. շատերն են իրենց մեծություն կարծում և որ միակ ճշմարտությունն իրենք գիտեն, մյուսները բան չեն հասկանում, ու շատ վտանգավոր է, երբ նման մարդիկ իշխանություն են ձեռք բերում,-ասել է հոգեբանը։
Ալբերտ Նալչաջյանը նաև հավելել է, որ նույնիսկ ԱԺ-ի դահլիճում հնչած բուռն ծափահարություններից հետո էլ ԱԺ-ն միանշանակ քվեարկելու է պետության ղեկավարների կարծիքների օգտին։
-Հարմարվողականությունը խիստ տարածված է. տեսա՞ք՝ Գիտությունների ակադեմիայում ինչ եղավ, թվում է, թե զարգացած մարդիկ են նստած (իհարկե, մեր ակադեմիայի վիճակը շատ լուրջ է. ոչ մի ներդրում չեն կատարում. գիտության մեջ ուղղակի պետության ուսերին նստած փող են ստանում), ու թվում է, թե պետք է բուռն կերպով արձագանքեր այս արձանագրություններին, ընդ որում, իմանալով՝ ինչի մասին է խոսքը, բայց այդպես չեղավ. հավանություն տվեցին և չմտածեցին էլ, թե վաղն ինչ է լինելու, իրենց պետքը չէ,-ընդգծել է նա։

7or.am