Լրահոս

02.10.2009 14:22


Եվ դո՞ւ, Բրուտո՛ս...

Եվ դո՞ւ, Բրուտո՛ս...

2001թ.-ից «Գնենք մե՛րը» և «Ո՛չ թուրքական ապրանքներին» բարոյական արժանապատվության կոչերով հանդես եկող «Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողներին ասել է, թե, չնայած առկա վտանգներին, դրական է գնահատում հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները։ «Ես դրական եմ գնահատում սահմանի բացումը, բայց այն պայմանով, որ դրանից չտուժեն հայկական ապրանքատեսակներն ու հայ սպառողը»,-նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումից հետո տնտեսական էքսպանսիայի, տեղական շուկան թուրքականացնելու, տեղական արտադրողի շահերը պաշտպանելու խնդիր է առաջանալու։ Իսկ դրա երաշխիքն, ըստ  «Սպառողների ասոցիացիայի» նախագահի, Հայաստանի տնտեսության արատավոր կուրսի փոփոխությունն ու մենաշնորհների վերացումն է։ Արմեն Պողոսյանը նաև նշել է, որ սահմանի բացումը կնպաստի տեղական արտադրանքի գների նվազմանը։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը