Լրահոս

02.10.2009 13:30


Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարարը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը

Եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարարը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող բոլոր քայլերը

«Մենք ողջունում ենք կողմերի բոլոր այն քայլերը, որոնք տանում են դեպի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորman»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարար Պիեր Լելուշը։ Նա նաև նշել է, որ ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Ֆրանսիան բավարարված է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմամբ։ «Մասնավորապես ես բազմիցս խնդրանքով դիմել եմ Թուրքիայի կառավարությանը՝ բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Այս հարցում և՛ Հայաստանը, և՛ Թուրքիան շահող կողմեր են»,-նշել է Լելուշը։  Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝  եվրոպական հարցերով Ֆրանսիայի նախարարն ասել է, որ հիմնահարցի կարգավորումը չափազանց կարևոր է Եվրոպայի, Թուրքիայի, Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Ըստ «TrendNews»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը