Լրահոս

02.10.2009 12:49


Էդվարդ Նալբանդյանին պատասխանատվության ենթարկելու Սիմոն Կամսարականի դիմումը քննարկման և ստուգման համար ուղարկվել է ԱԱԾ

«7օր»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականը գրավոր դիմել էր  ՀՀ գլխավոր դատախազությանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին պատասխանատվության ենթարկելու համար։

Ս. Կամսարականը համոզված է, որ Է. Նալբանդյանը չարաշահում է պաշտոնական լիազորությունները, նախաստորագրված պայմանագիրն անվանում է արձանագրություն, պնդում, որ դրանցում Կարսի պայմանագրի և Հայոց ցեղասպանության մասին խոսք չկա և այլն։

Գլխավոր դատախազությունից «7օր»-ին տեղեկացրել են, որ Ս. Կամսարականի դիմումը քննարկման և ստուգման համար ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն։

«7or.am»

Այս խորագրի վերջին նյութերը