Վահան Բաբայան. «Քաղաքական տարվա մեկնարկը կտրվի վաղը՝ հունվարի 20-ին»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ
–Վաղը կայանալու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը։ Դրանով տրվելու է քաղաքական տարվա մեկնա՞րկը։
–Քաղաքական տարվա մեկնարկը կտրվի վաղը՝ հունվարի 20-ին, երբ կարծիքի առաջատար հարյուրավոր դեմքեր կքննարկեն երկրում ստեղծված վիճակը, ինչպես նաև դրանից դուրս գալու հնարավոր սցենարները: Մենք մեծ սպասելիքներ ունենք այս խորհրդաժողովից, քանի որ դրանով Հայաստանում ձևավորվում է նաև նոր քաղաքական մշակույթ:
–2015թ. հանրահավաքներ հրավիրելու անհրաժեշտությունը որքա՞ն է, և ե՞րբ կարելի է ակնկալել այս տարվա առաջին հանրահավաքը։
–Հանրահավաքները քաղաքական պայքարի միջոց են, այլ ոչ թե նպատակ կամ ինքնանպատակ: Հարցը պետք է ձևակերպել այլ կերպ՝ ի՞նչ նպատակի կարող են ծառայել հանրահավաքները: Եթե մեր առաջ քաշած հարցերի լուծումները գտնենք հանրահավաքների մեջ, չեմ կասկածում, որ հենց վաղը կարող է լինել հանրահավաք: Եվ ո՞վ է ասել, որ հանրահավաքների մեկնարկից առաջ անպայման պետք է ամիսներ շուտ դրա մասին հայտարարել: Այնպես որ, եկեք գուշակություններ չանենք:
–Ակնհայտ է, որ գործող իշխանությունների գործելաոճի այս պայմաններում ամեն օրը սպառնում է ՀՀ–ի անվտանգությանը...
–Իշխանափոխությունն անխուսափելի է: 2015թ. մենք պետք է մաքսիմալ աշխատենք մեր հաշվարկված քայլերով և կարողանանք մարդկանց խնդիրները լուծել, քանի որ սոցիալական այս պայմաններում մենք դատապարտված ենք գնալ փոփոխությունների:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը