Լրահոս

02.10.2009 12:20


Այսօր Թուրքիայի նախագահը կժամանի Նախիջևան

Այսօր Նախիջևանում բացվում է թուրքալեզու երկրների 9-րդ գագաթաժողովը, որի արդյունքներով նախատեսվում է թուրքալեզու պետությունների համագործակցության Խորհրդի ստեղծման համաձայնագրի և հռչակագրի ստորագրումը։ Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահներն ու Թուրքմենստանի նախագահի տեղակալը։ Թուրքալեզու պետությունների 1-ին գագաթաթաժողովը, Թուրքիայի նախագահ Թ. Օզալի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել 1992թ.-ին Անկարայում։

Ըստ «Zaman»-ի

Այս խորագրի վերջին նյութերը