Լրահոս

27.01.2011 17:01


Սերգեյ Կապինոս. «ԶԼՄ-ների ազատությունը բարեխիղճ պետական կառավարման երաշխիքն է»

Զանգվածային լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը մեծ դեր է խաղում պետական կառավարման բաց և արդար գործընթացի ապահովման մեջ։ Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը՝ ելույթ ունենալով կոնֆերանսում «Հայաստանի ԶԼՄ-ները. 2010թ-ի արդյունքները և 2011 թ-ի միտումները» թեմայով։

-Անհրաժեշտ է, որ զանգվածային լրատվամիջոցները ապահովեն ժողովրդի հետ հետադարձ կապը։ Սա բարեխիղճ կառավարման իրականացման պայմաններից է,-ասել է Կապինոսը։

Խոսելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին՝ նա նշել է, որ թվային հեռարձակմանը և պատշաճ իրավական դաշտին անցնելու ճիշտ քաղաքականության առկայությունը հաջող անցման կարևոր նախադրյալներից է. «Դժբախտաբար, նախորդ տարի մինչ թույլտվություն ստանալու համար մրցույթի անցկացումը չեն ապահովվել իրավական պաշտպանության համապատասխան մեխանիզմներ»։

Այս խորագրի վերջին նյութերը