Ռազմիկ Զոհրաբյան. «Այդպես կդառնանք կես ընդդիմություն»
-Ո՞վ է ասել, թե Ղարաբաղի խնդիրը պետք է հոկտեմբեր ամսին լուծվի։ Ղարաբաղի խնդիրը գուցե մի տաս տարի էլ չլուծվի։ Մենք Ղարաբաղի խնդիրը տարանջատել ենք հայ-թուրքական արձանագրություններից,-«7օր»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։
«Ինչպե՞ս է պատահում, որ յուրաքանչյուր փաստաթղթի տակ հանրապետականները միանշանակ կողմ են արտահայտվում։ Մի՞թե այս արձանագրություններում, ինչպես նաև նմանատիպ փաստաթղթերում հանրապետականներին մտահոգող դրույթներ չկան։ Ինչո՞վ է սա պայմանավորված» հարցին Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է.
-Կա ամբողջական թիմի հասկացություն։ Գործադիր մարմնի նիստում կամ առանձին խորհրդակցությունների ժամանակ, որը մամուլին չենք ասում, հայտնում ենք մեր մտահոգությունները։ Բայց քանի որ Հանրապետական կուսակցությունն ամբողջական թիմ է, մենք չենք կարող հրապարակավ սկսել մենք մեզ քննադատել. այդպես կդառնանք կես ընդդիմություն։

7or.am