Ռուսական ԶԼՄ-ն, այդ թվում՝ հեռուստաընկերությունները, ակտիվորեն քննարկում են Գյումրիում տեղի ունեցած դեպքերը: Քննարկումներին ներգրավելով տարբեր ոլորտների մասնագետների՝ փորձ է արվում վերլուծել ու հասկանալ տեղի ունեցած ողբերգությունն ու դրան հաջորդած իրադարձությունները:
Հիմնական տարվող գիծը հետևյալն է. «Հանցագործության բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն», «Պերմյակովը վիժվածք է, իսկ տականքը ազգություն չի ճանաչում», «Կատարվածը չպետք է քաղաքականացնել»… Մի խոսքով, Ռուսաստանի լրատվական դաշտը սկսեց ակտիվորեն հետևել Հայաստանում կատարվող դեպքերին: Սկսեց, որովհետև գրեթե բառ չասվեց Գյումրիում ռուսաստանցի զինծառայողի կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանության առաջին օրերին: Ու միայն Գյումրիում հազարավոր մարդկանց փողոց դուրս գալուց հետո Ռուսաստանն անհանգստացավ։ Ճիշտ է, եղան սխալ վերլուծություններ՝ կապված հակառուսական տրամադրությունների հետ (Բաղրամյան 26-ի «արևմտամետների» ականջը կանչի), բայց դա չի կարևորը:
Երբ Հայաստանում Պերմյակովին Հայաստանի օրենքներով դատելու ու հետագայում պատիժը Հայաստանում կրելու պահանջով մարդիկ դուրս եկան փողոց, անմիջապես իրավիճակ փոխվեց: Փոխվեց, որովհետև արժանապատվությունը տեսան: Պուտինը ձեռքը տարավ հեռախոսին ու ցավակցեց հայ ժողովրդին, քանզի տեսավ, որ Հայաստանում կա անարժանապատիվ իշխանություն, սակայն հասարակությունն անարժանապատիվ չէ և հարգանք է պահանջում իր հանդեպ:
Ու կապ չունի, որ պահանջներն այդ բացառապես ուղղված են Հայաստանի իշխանություններին, և իրականում ոչ մի հակառուսական ուղղվածություն չկար բողոքի մեջ: Արժանապատիվ կեցվածքը հնարավոր չէ չտեսնել ու դրա հետ հաշվի չնստել: Փոխարենը՝ բոլորը հերթական անգամ տեսան Հայաստանի իշխանությունների իրական դեմքը:
Գյումրիի ողբերգությունն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ «և՛, և՛»-ներում դեգերող իշխանության հետ ոչ միայն հաշվի չեն նստում, այլև պարտադրում են: Ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի այսօրվա վիճակը, եթե նրա գործող ղեկավարությունը գոնե մեկ անգամ արժանապատիվ կեցվածք դրսևորեր: Հաստատ այսօրվա գաղջը չէր լինի ոչ դրսում, ոչ էլ ներսում: Իսկ դա նշանակում է, որ պետք է ձևավորել արժանապատվություն ունեցող իշխանություն, որպեսզի Հայաստանն էլ իր արժանապատվությունը կարողանա պահել։
Երբ խոսում է արժանապատվությունը, լսում են
Ռուսական ԶԼՄ-ն, այդ թվում՝ հեռուստաընկերությունները, ակտիվորեն քննարկում են Գյումրիում տեղի ունեցած դեպքերը: Քննարկումներին ներգրավելով տարբեր ոլորտների մասնագետների՝ փորձ է արվում վերլուծել ու հասկանալ տեղի ունեցած ողբերգությունն ու դրան հաջորդած իրադարձությունները:
Հիմնական տարվող գիծը հետևյալն է. «Հանցագործության բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն», «Պերմյակովը վիժվածք է, իսկ տականքը ազգություն չի ճանաչում», «Կատարվածը չպետք է քաղաքականացնել»…
Մի խոսքով, Ռուսաստանի լրատվական դաշտը սկսեց ակտիվորեն հետևել Հայաստանում կատարվող դեպքերին: Սկսեց, որովհետև գրեթե բառ չասվեց Գյումրիում ռուսաստանցի զինծառայողի կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանության առաջին օրերին: Ու միայն Գյումրիում հազարավոր մարդկանց փողոց դուրս գալուց հետո Ռուսաստանն անհանգստացավ։ Ճիշտ է, եղան սխալ վերլուծություններ՝ կապված հակառուսական տրամադրությունների հետ (Բաղրամյան 26-ի «արևմտամետների» ականջը կանչի), բայց դա չի կարևորը:
Երբ Հայաստանում Պերմյակովին Հայաստանի օրենքներով դատելու ու հետագայում պատիժը Հայաստանում կրելու պահանջով մարդիկ դուրս եկան փողոց, անմիջապես իրավիճակ փոխվեց: Փոխվեց, որովհետև արժանապատվությունը տեսան: Պուտինը ձեռքը տարավ հեռախոսին ու ցավակցեց հայ ժողովրդին, քանզի տեսավ, որ Հայաստանում կա անարժանապատիվ իշխանություն, սակայն հասարակությունն անարժանապատիվ չէ և հարգանք է պահանջում իր հանդեպ:
Ու կապ չունի, որ պահանջներն այդ բացառապես ուղղված են Հայաստանի իշխանություններին, և իրականում ոչ մի հակառուսական ուղղվածություն չկար բողոքի մեջ: Արժանապատիվ կեցվածքը հնարավոր չէ չտեսնել ու դրա հետ հաշվի չնստել: Փոխարենը՝ բոլորը հերթական անգամ տեսան Հայաստանի իշխանությունների իրական դեմքը:
Գյումրիի ողբերգությունն ապացուցեց մի պարզ ճշմարտություն՝ «և՛, և՛»-ներում դեգերող իշխանության հետ ոչ միայն հաշվի չեն նստում, այլև պարտադրում են: Ինչպիսի՞ն կլիներ Հայաստանի այսօրվա վիճակը, եթե նրա գործող ղեկավարությունը գոնե մեկ անգամ արժանապատիվ կեցվածք դրսևորեր: Հաստատ այսօրվա գաղջը չէր լինի ոչ դրսում, ոչ էլ ներսում: Իսկ դա նշանակում է, որ պետք է ձևավորել արժանապատվություն ունեցող իշխանություն, որպեսզի Հայաստանն էլ իր արժանապատվությունը կարողանա պահել։
Վախթանգ Մարգարյան