Լրահոս

02.10.2009 10:43


Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 8–ին Քիշնևում

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 8–ին Քիշնևում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բերնար Ֆասյեն և Ռոբերտ Բադկեն հոկտեմբերի 1-ին ժամանել են Երևան։ Նրանց հայտարարության համաձայն՝ այցի նպատակը նախագահ Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումների անցկացումն է, որոնք նախապատրաստական բնույթ են կրում Քիշնևում սպասվող Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից առաջ։

Ըստ համանախագահների՝ այդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Մինչ այդ՝ հոկտեմբերի 2-3-ը, համանախագահները կայցելեն Ստեփանակերտ, իսկ 4-6-ը՝ Բաքու։ Այցի ընթացքում միջնորդները կքննարկեն նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների այն հարցերը, որոնք մնում են չլուծված։

-Համանախագահողները կցանկանային նորից հաստատել յուրաքանչյուր կառավարության կողմից արված այն հայտարարությունը՝ ըստ որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և պետք է առաջ շարժվի սեփական տրամաբանությամբ՝ առանց որևէ նախապայմանների և շաղկապումների և խելամիտ ժամկետներում, առանց պարտադրված արագացման և դանդաղեցման,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ «Regnum»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը