Լրահոս

02.10.2009 10:39


Գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանին պատասխանատվության ենթարկելու մասին դիմումը

ՀՀ գլխավոր դատախազությունից «7օր»-ին տեղեկացրել են, որ ստացել են ՀՀ Հանրային խորհրդի պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ, Հիմնարար գիտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սիմոն Կամսարականի գրավոր դիմումը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին պատասխանատվության ենթարկելու մասին։

Ս. Կամսարականը համոզված է, որ Է. Նալբանդյանը չարաշահում է պաշտոնական լիազորությունները, նախաստորագրված պայմանագիրն անվանում է արձանագրություն, պնդում է, որ դրանցում Կարսի պայմանագրի և Հայոց ցեղասպանության մասին խոսք չկա և այլն։

Գլխավոր դատախազությունը մեկ ժամից պատասխանելու է Ս. Կամսարականի դիմումին, ինչը «7օր»-ը լրացուցիչ կհրապարակի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը