Հարցազրույց

17.01.2015 20:28


Իվետա Տոնոյան. «Գ. Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ»

Իվետա Տոնոյան. «Գ. Ծառուկյանը կհանդիպի Լ. Տեր-Պետրոսյանի ու Ր. Հովհաննիսյանի հետ»

Aysor.am-ի հարցերին պատասխանել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

-Արդոք առաջիկայում պլանավորվո՞ւմ են հանրահավաքներ:

-Միանշանակ այո՛: Նախորդ հանրահավաքից մինչ օրս ընկած ժամաակահատվածը մենք օգտագործել ենք ժողովրդի հետ շփվելու, մարդկանց պահանջներն ու խնդիրները լսելու, ժողովրդի դժգոհությունների չափն ու ակնկալիքները արձանագրելու նպատակով, և այսօր արդեն մենք լիակատար տիրապետում ենք հանրային տրամադրությունների մասին տեղեկատվությանը, գիտենք՝ որոնք են ժողովրդի պահանջներն ու սպասումները:

Հունվարի 20-ին Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովին» ներկայացված առաջարկների հիման վրա և եռյակի ղեկավարի քննարկումների արդյունքում էլ առաջիկայում կկայացվեն որոշումներ՝ այդ թվում հանրահավաքների անցկացման և հետագա անելիքների վերաբերյալ:

-Ձեր ասածից արդյոք կարելի՞ է ենթադրել, որ հունվարի 20-ից հետո նախատեսվում է եռյակի ղեկավարների հանդիպում:

-Ես կարող եմ ասել, որ խորհրդաժողովից հետո Գագիկ Ծառուկյանը նախաձեռնելու է հանդիպում Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահը նրանց տեղեկացնելու է խորհրդաժողովի առաջարկությունների փաթեթը և միասնական որոշումներ են կայացվելու հանրահավաքների անցկացման, ինչպես նաև բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Մանրամասները՝ Aysor.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը