Դավասկոյի քարը. բնության օրենքները, միևնույն է, գործելու են
Մարդկության պատմության ընթացքում քիչ չեն եղել տարբեր երևույթներ, որոնք չեն տեղավորվել սովորական տրամաբանության մեջ։ Բայց որքան էլ դրանք բացառիկ կամ արտառոց են եղել, միևնույն է, բնության օրենքներն ամեն ինչ դրել են տեղը։
Օրինակ՝ Դավասկոյի քարը։ Երևույթ, որը ոչ միայն անտրամաբանական էր, այլև հակասում էր ֆիզիկայի բոլոր օրենքներին։
Արգենտինայի Տանդիլ քաղաքում 300 տոննա քաշով հսկա քարաբեկորը կախված էր ժայռի ամենածայրին։ Այն անընդհատ օրորվում էր, բայց չէր ընկնում։ Հյուսվեցին լեգենդներն ու տարբեր պատմությունները։ Քարաբեկորը ֆետիշացվեց...
Ամեն ինչ իր տեղն ընկավ 1912թ.–ին։ Դավասկոյի քարը ենթարկվեց ձգողականության օրենքին ու գլորվեց ներքև։ Լեգենդներն ավարտվեցին։
Այդպիսին է Հայաստանի գործող իշխանությունը։ Այն չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ՝ հակասելով քաղաքագիտության բոլոր կանոններին։ Ցանկացած իրավիճակում այն վնասում է պետությանը։ Գյումրիի դեպքերը դրա հերթական ապացույցն էին։
Վերցրե՛ք «իշխանություն» հասկացության ցանկացած բնորոշում ու համադրե՛ք այն մեր քաղաքական մեծամասնության հետ։ Բացառապես հակասություններ։ Պարզ է, որ այսպես երկար չի կարող շարունակվել. բնության օրենքները, միևնույն է, գործելու են։ Սակայն եթե Դավասկոյի քարի գլորվելը ոչ մի հետևանք չունեցավ, ապա նույնը չես ասի Հայաստանի այսօրվա իշխանության պարագայում։ Նա շարունակում է գլորվել՝ հետը ներքև քաշելով պետությանը։ Այնպես որ, ինքնապահպանման բնազդն ու հակազդեցության ուժի օրենքը պետք է գործեն։ Որքան արագ, այնքան լավ։

Վախթանգ Մարգարյան