2014-ի ամռան վերջից մինչեւ հիմա իշխանությունները սպասում էին, թե ինչպես է Էրդողանն արձագանքելու 2015-ի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու մասին Սերժ Սարգսյանի հրավերին:
Հիշեցնենք՝ այդ հրավերը Էդվարդ Նալբանդյանը շնչակտուր հասցրեց Անկարա, որտեղ մասնակցում էր Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, եւ մի կերպ բռնացրեց ու ոտքի վրա Էրդողանին փոխանցեց Սերժ Սարգսյանի հրավերը:
Հայոց իշխանությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ամիսներ շարունակ սպասում էր Էրդողանի պատասխանին:
2014-ի նոյեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նորանշանակ գլխավոր խորհրդականը՝ Էթյեն Մահչուփյանը, «CNN Turk»-ին տված հարցազրույցում նշեց, որ ինքը հնարավոր չի համարում Թուրքիայի նախագահի այցը Հայաստան։
Բայց հայկական կողմը հույսը չէր կորցնում եւ շարունակում էր սպասել Թուրքիայի նախագահի դրական արձագանքին:
Բայց 2015-ի հունվարի 7-ին, այսինքն՝ օրեր առաջ, Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում՝ 1915 թվականի իրադարձությունները։
Թուրքիայի նախագահն իր ելույթում նշել էր, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են, «այսպես կոչված, Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։
«Այս կապակցությամբ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը դրսում լայնածավալ գործունեություն է տանում։ 2015 թվականին նախարարությունը և համապատասխան այլ կառույցներ աշխատելու են համակարգված։ Ես համոզված եմ, որ նրանք կարող են հաղթահարել անհիմն մեղադրանքները»,- դեսպանների հետ հանդիպմանն ասել էր Թուրքիայի նախագահը։
Թուրքական կողմի համակարգված աշխատանքի արդյունքն արդեն իսկ ակնհայտ է: Էրդողանը հիշել է Գալիպոլիի ճակատամարտը եւ նախատեսում է այդ ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներն իրականացնել ապրիլի 24-ին:
Ավելին, այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին ներկա լինելու նշված միջոցառումներին:
Ահա այսպիսի հակընդդեմ հրավեր:
Սարգսյանը, որը վերջին օրերին Գյումրիում տեղի ունեցած հայտնի ողբերգության հետ կապված՝ համառորեն լռում էր, շատ օպերատիվորեն արձագանքել է Էրդողանի նամակին:
Նստել ու մի թունդ հայրենասիրական նամակ է գրել Էրդողանին ու կտրուկ մերժել է վերջինիս հրավերը:
Սարգսյանն իր նամակում բացահայտում է Թուրքիայի նախաձեռնության նպատակը՝ ասելով, որ Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը նշելով ապրիլի 24-ին՝ Թուրքիան նպատակ ունի համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից շեղել։
Այնուհետեւ նկատում, որ «Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի կատարելագործում պատմության աղճատման իր գործիքակազմը»:
Հետո Էրդողանին խորհուրդ է տալիս համաշխարհային խաղաղությանն ուղղված կոչերում չմոռանալ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղերձ հղել աշխարհին՝ ոգեկոչելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը եւ այլն:
Մի խոսքով, ծանոթանում ես Սերժ Սարգսյանի նամակին եւ նրա վճռական տոնից ուղղակի «փշաքաղվում» ես:
Բայց ոչ այն աստիճան, որ մոռանաս, թե ով է ստորագրել հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները: Սարգսյանի ցուցումով՝ Նալբանդյանը:
Այդ ապազգային արձանագրությունները ստորագրելուց հետո Էրդողանին հասցեագրած Ս.Սարգսյանի նամակի բովանդակությունն այլեւս արժեք չունի: Այդ արձանագրությունների ստորագրումից հետո կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, Թուրքիան հնարավորություն ստացավ միջամտել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եւ նաեւ Սարգսյանը համաձայնել էր Հայոց ցեղասպանության ուսումնասիրման նպատակով նախատեսված հանձնաժողովի ստեղծմանը:
Հիմա նամակ գրել ու Էրդողանին ասել բաներ, որոնք շա՜տ ուշացած են, մեղմ ասած, ժամանակավրեպ է, եթե չասենք՝ լուրջ չէ:
Փոխարենը՝ Սարգսյանն իր նամակով կարող էր Էրդողանին վերջապես տեղեկացնել, որ հանում է արձանագրություններն Ազգային ժողովի օրակարգից, ինչի մասին խոստացել էր ՄԱԿ-ի ամբիոնից: Ոչ միայն հանում է, այլեւ այդ արձանագրությունների տակից հետ է վերցնում Հայաստանի ստորագրությունը:
Ա՛յ, դա կլիներ պատասխան:
Թե չէ, հրավերի մերժումը, հիշեցումներն ու խորհուրդներն Էրդողանի համար ոչինչ են:
Մանավանդ որ թուրքերը որոշել են ապրիլի 24-ին աշխարհի ուշադրությունը սեւեռել իրենց ճականամարտի 100-ամյակի վրա եւ հրավիրել են 100-ից ավելի երկրների ղեկավարների ու վարչապետների:
Սերժ Սարգսյանի օպերատիվ արձագանքն Էրդողանի հրավերին

Կիմա Եղիազարյան