Լրահոս

02.10.2009 09:18


ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սեյրան Օհանյանը շնորհավորեց Ռոբերտ Բրադկեին ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ նա կշարունակի ներդրում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների  այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և շաղկապված ու պայմանավորված չէ որևէ այլ գործընթացով:

Սեյրան Օհանյանը գոհունակություն հայտնեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ կառավարության հաստատակամության առումով:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը