Լրահոս

01.10.2009 19:43


Էդվարդ Նալբանդյան. «Մենք այս բանակցություները սկսեցինք թուրքական կողմի հետ հետևյալ հարցադրումով...»

«Նախաստորագրված արձանագրություններրը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ավարտին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է պատգամավորների և ներկաների մի շարք հարցերին։

Հարցին, թե ո՞վ է նախաձեռնել հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման գործընթացը և ո՞վ է պատրաստել այդ արձանագրությունները հարցին Է.Նալբանդյանը պատասխանել է.

-Այս գործընթացը նախաձեռնել է ՀՀ նախագահը, երբ հրավիրեց Թուրքիայի նախագահին գալ Հայաստան դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը։ Ես էլ 100 տոկոսով վստահ չէի, բայց հույս էի հայտնում, որ չի կարող չգալ։ Հայաստանն է պարզել ձեռքը և եթե Թուրքիան չգա, այնպիսի վիճակի մեջ կընկնի, որ ամբողջ միջազգային հանրությունը չի հասկանա Թուրքիայի այդ քայլը։ Պատասխանը տրվեց միայն խաղից 3-4 օր առաջ։  Միշտ ինչ-որ թերահավատություն կա, որ այդ արձանագրությունները գրվել են Վաշինգթոնում, Բեռլինում, այլ քաղաքներում և մեզ պարտադրվել են։ Միշտ ինչ-որ թերահավատություն կա, որ մենք կարող ենք ինչ-որ մի բան նախաձեռնել, ինչ-որ մի բան անել։ Մենք այս բանակցություները սկսեցինք թուրքական կողմի հետ հետևյալ հարցադրումով. եթե դուք սպասում եք, որ հայկական կողմը կհրաժարվի հայկական ցեղասպանության ճանաչումից և ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնելուց, ապա եկեք չսկսենք այս բանակցությունները։ Եթե սպասում եք, որ մենք պետք է կապակցենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի գործընթացով և գործընթացի մեջ ինչ-որ զիջումներով, եկեք չսկսենք այս գործընթացը։ Բայց եթե դուք պատրաստ եք առանց նախապայմանների սկսել այս գործընթացը, այդ ժամանակ կարող ենք լուրջ գործընթացներ սկսել։ Թուրքական կողմը հայտնեց իր պատրաստակամությունը սկսել առանց նախապայմանների բանակցությունները և այդ ժամանակ հայակակն կողմը առաջարկեց նախագծեր։ Իհարկե սխալ է պատկերացնել, որ երբ ինչ-որ նախագծեր ես առաջարկում մյուս կողմին, այդ մյուս կողմը պետք է այն 100 տոկոսով ընդունի։ Դա բանակցություններ են և բանակցությունների ընթացքում ամեն կողմ պետք է փորձի այնպիսի փաստաթղթերի գալ, որտեղ իր դիրքորոշումները պաշտպանված լինեն և հատկապես կարևորագույնը ազգային շահերին վերաբերող հարցերը։ Սա է մեր մոտեցումը և այս ըմբռնմամբ ենք վարել բանակցությունները՝ սկսել առանց նախապայմանների, վարել առանց նախապայմանների և եկել համաձայնություների, որոնք արտացոլված են նաև այս արձանագրություններում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը