Այսօր Գյումրիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ կապված ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության ու մանկահաս երեխային վիրավորելու գործի հետ։
Ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ձերբակալելուց անմիջապես հետո բազմաթիվ հարցեր առաջացան ու այդպես էլ մնացին օդում։ Իրավիճակն է՛լ ավելի խճճեցին, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների իրական դեմքը ցույց տվեցին տարբեր գերատեսչությունների և նույն Կոստանյանի հայտարարությունները։
Գլխավոր դատախազի այսօրվա ասուլիսը ոչինչ չասող «ելույթ» էր. հայ–ռուսական միջպետական պայմանագրի 4–րդ և 5–րդ հոդվածների մեջբերումներ, հղումներ միջազգային իրավունքի նորմերին, իրավական պրակտիկայից օրինակներ և այլն...
Օրակարգում երկու հարց է՝ ո՞ր երկրի դատարանն է քննելու ընտանիքի 6 անդամների սպանության գործը, ու ո՞ր երկրում է կրելու պատիժը հանցագործը։ Կոստանյանն ուղղակի լղոզեց, ավելի ճիշտ՝ ոչինչ չասաց։ «ՊերմյակովըմնալուէՀայաստանիտարածքում»,– անընդհատ կրկնում էր գլխավոր դատախազը...
«Հնարավո՞ր է արդյոք, որ նա պատիժը կրի ռուսական ռազմաբազայի տարածքում»։–Կրկին եղավ նույն պատասխանը։
«Ռուսական հինգերորդ կայազորի դատարանն ու ռուսական ռազմաբազա՞ն եք անվանում հայկական տարածք»։–«Պերմյակովը մնալու է Հայաստանի տարածքում»...
Մի խոսքով, այնտեղ, որտեղ հնարավոր էր լղոզել իրավագիտությամբ, Կոստանյանը դեմագոգիկ ոճով արեց հնարավորինը։ Կոնկրետ հարցերին ոչ մի կոնկրետ պատասխան չտրվեց։ Հասկանալի է՝ ՀՀ գլխավոր դատախազը նույնիսկ բացառապես իրավական տիրույթում չի կարող ասել, թե ինչպիսին է լինելու վաղվա օրը։ Այնպես, ինչպես Հայաստանի ամբողջ իշխանությունը։
ՎախթանգՄարգարյան
P.S. «Պերմյակովը մնալու է Հայաստանի տարածքում» պնդումների շրջանակում հարց Գևորգ Կոստանյանին՝ ինչո՞ւ ասուլիսին չանդրադարձաք հայ–ռուսական միջպետական պայմանագրի 6–րդ հոդվածին։
Գլխավոր դատախազի լղոզված ասուլիսը
Այսօր Գյումրիում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ կապված ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության ու մանկահաս երեխային վիրավորելու գործի հետ։
Ռուս սահմանապահների կողմից Պերմյակովին ձերբակալելուց անմիջապես հետո բազմաթիվ հարցեր առաջացան ու այդպես էլ մնացին օդում։ Իրավիճակն է՛լ ավելի խճճեցին, ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունների իրական դեմքը ցույց տվեցին տարբեր գերատեսչությունների և նույն Կոստանյանի հայտարարությունները։
Գլխավոր դատախազի այսօրվա ասուլիսը ոչինչ չասող «ելույթ» էր. հայ–ռուսական միջպետական պայմանագրի 4–րդ և 5–րդ հոդվածների մեջբերումներ, հղումներ միջազգային իրավունքի նորմերին, իրավական պրակտիկայից օրինակներ և այլն...
Օրակարգում երկու հարց է՝ ո՞ր երկրի դատարանն է քննելու ընտանիքի 6 անդամների սպանության գործը, ու ո՞ր երկրում է կրելու պատիժը հանցագործը։
Կոստանյանն ուղղակի լղոզեց, ավելի ճիշտ՝ ոչինչ չասաց։
«Պերմյակովը մնալու է Հայաստանի տարածքում»,– անընդհատ կրկնում էր գլխավոր դատախազը...
«Հնարավո՞ր է արդյոք, որ նրա գործը քննի ռուսական հինգերորդ կայազորի դատարանը» լրագրողի հարցին հետևեց պատասխանը. «Կրկնում եմ՝ Պերմյակովը մնալու է Հայաստանի տարածքում»։
«Հնարավո՞ր է արդյոք, որ նա պատիժը կրի ռուսական ռազմաբազայի տարածքում»։–Կրկին եղավ նույն պատասխանը։
«Ռուսական հինգերորդ կայազորի դատարանն ու ռուսական ռազմաբազա՞ն եք անվանում հայկական տարածք»։–«Պերմյակովը մնալու է Հայաստանի տարածքում»...
Մի խոսքով, այնտեղ, որտեղ հնարավոր էր լղոզել իրավագիտությամբ, Կոստանյանը դեմագոգիկ ոճով արեց հնարավորինը։ Կոնկրետ հարցերին ոչ մի կոնկրետ պատասխան չտրվեց։ Հասկանալի է՝ ՀՀ գլխավոր դատախազը նույնիսկ բացառապես իրավական տիրույթում չի կարող ասել, թե ինչպիսին է լինելու վաղվա օրը։ Այնպես, ինչպես Հայաստանի ամբողջ իշխանությունը։
Վախթանգ Մարգարյան