Լրահոս

01.10.2009 18:32


Արա Պապյան. «Ես կտրականապես դեմ եմ այս արձանագրությունները ստորագրելուն»

-Նախաստորագրված արձանագրություններն ունեն մերժելու քաղաքական, տնտեսական, բարոյական, իրավական հիմքեր։ Ներկայացված արձանագրությունները խախտում են ՀՀ «դե յուրե» տարածքային ամբողջականությունը, ոտնահարում միջազգային իրավունքի մի շարք հիմնադրույթներ, հակասում ՀՀ սահմանադրությանը և գործող օրենսդրությանը,-ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներին իր ելույթի ժամանակ ասել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Նրա խոսքերով՝ այս արձանագրությունները սակարկության առարկա են դարձնում Ցեղասպանության հարցը խիստ կասկածելի, միայն ենթադրյալ տնտեսական շահի համար։

-Այս արձանագրությունները չեն ապահովվում նաև բանակցությունների նպատակ հայտարարված լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի երաշխավորած բացումն ու բացված մնալը, ուստի ես կտրականապես դեմ եմ այս արձանագրությունները ստորագրելուն,-նշել  է Արա Պապյանը։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը