Աշխարհ

15.01.2015 12:14


Ռուսաստանն Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի տարածքով գազը կարտահանի Եվրոպա

Ռուսաստանն Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի տարածքով գազը կարտահանի Եվրոպա

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ»-ն Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի տարածքով գազը կարտահանի Եվրոպա: Այդ մասին ասել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը Եվրահանձնաժողովի էներգետիկ հարցերով նոր փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչի հետ հանդիպման ժամանակ։ Իր հերթին Շեֆչովիչը լրագրողներին հայտնել է, թե զարմացած է Ռուսաստանի այս որոշումից: Ըստ նրա` «Թուրքական հոսքի» շինարարությունը նորություն չէր, սակայն այն, որ գազը Եվրոպա հասցնելու համար Ուկրաինայի տարածքը փոխարինվել է Թուրքիայի տարածքով, անակնկալ էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը