Աշխարհ

15.01.2015 10:50


Օբաման և Քեմերոնը հայտնել են, որ շարունակելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Օբաման և Քեմերոնը հայտնել են, որ շարունակելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «Times» պարբերականում հանդես են եկել համատեղ հոդվածով, որտեղ նշել են, թե շարունակելու են ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա դիվանագիտական ճանապարհով Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու նպատակով։

«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հոդվածագիրները նշել են, թե պատժամիջոցները «արձագանք են Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության»։

ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի առաջնորդները հայտնել են նաև, որ մտադիր են շարունակել Ուկրաինային օգնություն տրամադրել տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը