Լրահոս

01.10.2009 17:35


Գեղամ Մանուկյանն ասել է, որ նախաստորագրված արձանագրությունները ՀՀ ԱԳՆ–ն երկու անգամ է թարգմանել

Գեղամ Մանուկյանն ասել է, որ նախաստորագրված արձանագրությունները ՀՀ ԱԳՆ–ն երկու անգամ է թարգմանել

ՀՅ Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը խորհրդարանական լսումների ժամանակ ասել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունները ՀՀ արտգործնախարարությունը երկու անգամ է թարգմանել և դրանցում 10-յակ փոփոխություններ կատարել։

Գ. Մանուկյանը նաև նշել է, որ նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ քննարկումների իրական պատկերը հայաստանյան լրատվամիջոցները հիմնականում չեն փոխանցել, իսկ որոշ հաստատություններ ընդհանրապես փակ քննարկումներ են անցկացրել.

-Ես շատ եմ ցավում, որ ԳԱԱ-ն է փակ քննարկում ունեցել։ Մարդիկ, որոնց առջև խոնարհվել ենք, որոնցով 88-ին հպարտանում էինք, որոնք պաշտպանում էին, որոնք պայքարում էին, 10 տարի շարունակ Ցեղասպանության մասին ելույթներ էին ունենում, իսկ այսօր այդ մարդկանցից շատ շատերը կողմ եղան, որ այդ փակ ակադեմիան որոշում կայացնի։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը