Սահմանադրական փոփոխությունների գնացող իշխանությունը երկու օրվա մեջ իրար հակասող հայտարարություններ է անում:
Եթե նրան հաջողվի փոխել Սահմանադրությունը, ապա արտառոց դեպքերի ժամանակ (ոչ միայն) դարձյալ ըստ հայեցողության է կիրառելու Սահմանադրության հոդվածները:
Հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նշելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն՝ չի կարող հանձնվել այլ պետության։
Իսկ հունվարի 14-ին գլխավոր դատախազ ԳևորգԿոստանյանը հայտարարեց. «Վստահեցնումեմ, որհանցագործըքրեականպատասխանատվությանկենթարկվիՀՀտարածքում, ևմենքբոլորսհնարավորությունկունենանքթե՛հետևելամբողջընթացակարգինևթե՛կտեսնենքամբողջպատասխանատվությանենթարկելուգործընթացը: ՀայաստանիՀանրապետությունըորևէբանորևէմեկինչիզիջում»:
Այս զարհուրելի դեպքի հետ կապված, իբր, հարցականները քիչ էին, դրանց էլ ավելացան գլխավոր դատախազի հակասական հայտարարությունները:
Ի դեպ, վերջին հայտարարությունը նա արեց նախագահական պալատից դուրս գալուց հետո:
Իսկապես, զարմանալի է. առաջին օրը հայոց իշխանությունը, առանց դիմադրության, ռուսական կողմին էր հանձնում 6 մարդու սպանության մեջ կասկածվողին, իսկ հաջորդ օրը հանկարծ որոշեց հանցագործին պահել ՀՀ տարածքում եւ այստեղ իրականացնել նախաքննական եւ դատաքննական ողջ գործընթացը:
Հարց է առաջանում՝ մի գիշերվա մեջ ի՞նչ փոխվեց, որ որոշեցին հանցագործին չհանձնել այն պետությանը, որի քաղաքացին է նա:
Գուցե սկզբում կարդացել են ՌԴ սահմանադրությունը, հետո միայն հիշել են ՀՀ սահմանադրության մասի՞ն:
Իսկ գուցե հայոց իշխանության մեջ արթնացավ արժանապատվության զգացո՞ւմը: Հազիվ թե:
Խճճվել են իրենց հայտարարություններում
Սահմանադրական փոփոխությունների գնացող իշխանությունը երկու օրվա մեջ իրար հակասող հայտարարություններ է անում:
Եթե նրան հաջողվի փոխել Սահմանադրությունը, ապա արտառոց դեպքերի ժամանակ (ոչ միայն) դարձյալ ըստ հայեցողության է կիրառելու Սահմանադրության հոդվածները:
Հունվարի 13-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության հիմնական կասկածյալին Հայաստանի իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նշելով, թե Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, և այդ երկրի Սահմանադրության համաձայն՝ չի կարող հանձնվել այլ պետության։
Իսկ հունվարի 14-ին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց. «Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք թե՛ հետևել ամբողջ ընթացակարգին և թե՛ կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը որևէ բան որևէ մեկին չի զիջում»:
Այս զարհուրելի դեպքի հետ կապված, իբր, հարցականները քիչ էին, դրանց էլ ավելացան գլխավոր դատախազի հակասական հայտարարությունները:
Ի դեպ, վերջին հայտարարությունը նա արեց նախագահական պալատից դուրս գալուց հետո:
Իսկապես, զարմանալի է. առաջին օրը հայոց իշխանությունը, առանց դիմադրության, ռուսական կողմին էր հանձնում 6 մարդու սպանության մեջ կասկածվողին, իսկ հաջորդ օրը հանկարծ որոշեց հանցագործին պահել ՀՀ տարածքում եւ այստեղ իրականացնել նախաքննական եւ դատաքննական ողջ գործընթացը:
Հարց է առաջանում՝ մի գիշերվա մեջ ի՞նչ փոխվեց, որ որոշեցին հանցագործին չհանձնել այն պետությանը, որի քաղաքացին է նա:
Գուցե սկզբում կարդացել են ՌԴ սահմանադրությունը, հետո միայն հիշել են ՀՀ սահմանադրության մասի՞ն:
Իսկ գուցե հայոց իշխանության մեջ արթնացավ արժանապատվության զգացո՞ւմը: Հազիվ թե:
Կիմա Եղիազարյան