Վեց հոգու սպանած ու փոքրիկին վիրավորած Պերմյակովը վիժվածք է և տականք։ Բայց կրկնակի վիժվածք ու տականք են բոլոր նրանք, ովքեր փորձում են այս ողբերգության ու սգի գնով դիվիդենտներ հավաքել և իրենց հին «նաղլն» անել՝ ծառայելով «արևմտամետ» Սերժ Սարգսյանին։
Վերջինս կրկին անհետացել է, ինչպես որ անհետանում է լարված իրավիճակներում։ Բայց նրա փոխարեն ու նրա համար խոսում են «արևմտամետները» և «անկախները»։ Սրանց վրա կոնկրետ ֆունկցիա է դրված։
«Վերջի բոլշևիկին» սատարող քարոզչագործիքներն ու հաճախորդները նոր թեմա են ստացել։
Հայաստանում առկա բոլոր խնդիրների համար Կրեմլին ու Պուտինին մեղադրելով Ս. Սարգսյանին պատասխանատվությունից դուրս թողնելու տեխնոլոգիան արդեն «փչացած պատեֆոն» էր հիշեցնում։ Առկա էր ժանրի կրիզիս։ Չէր ստացվում նաև «Հայաստանում «Մայդանի» և հակառուսական հեղափոխության վտանգ կա, հետևաբար ռուսները պետք է պաշտպանեն Սերժ Սարգսյանին, քանզի միայն նա է կանգնած հայ–ռուսական հարաբերությունների պահպանման խրամատում» հեքիաթը Մոսկվայի վրա «նաղդելը»։
Եվ ահա, տեղի ունեցավ ողբերգական իրադարձությունը, և Սարգսյանի թիմը հնարավորություն ստացավ նոր թափ հաղորդել առաջին հայացքից միմյանց հակադիր քարոզչական ուղղություններին։
Սերժ Սարգսյանին սատարողները հիմա ակտիվորեն հակառուսական տրամադրություններ են տարածում՝ փորձելով կեղծ թիրախներ մատուցել հանրությանը։ Մինչդեռ, սպանության և դրա հետագա իրավական ընթացքի հետ կապված խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը, փորձելով Զորի Գայկովիչի ոճով քծնել ռուսներին, չի էլ փորձում հանցագործության մեջ կասկածվող ռուս զինվորին ՀՀ իրավական համակարգով դատել։ Այդ մասին բացահայտ հայտարարեցին ռուսները՝ «RBK» ալիքով տարածելով, որ ՀՀ գլխավոր դատախազը նույնիսկ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին, հետևաբար անհեթեթ է ռուսական կողմին մեղադրելը, թե, իբր, իրենք չեն թույլ տալիս, որ Պերմյակովն իր գործած հանցանքի համար դատվի Հայաստանի իրավական համակարգով։
ՀՀ գլխավոր դատախազը միայն հունվարի 15–ի երեկոյան ցուցարարների ճնշման տակ է խոստացել, որ կդիմի ՌԴ գլխավոր դատախազին։ Իսկ չի դիմել Կոստանյանը, քանի որ Սերժ Սարգսյանից է այդպիսի ցուցում ստացել (Սերժի ենթականերն անգամ քիթը չեն սրբում առանց վերևի հետ ճշտվելու)։
Հիմա իշխանական քարոզչամեքենան ամեն ինչ անում է, որ այս իշխանությունների փալասությունը քողածածկվի չար ռուսների մասին էժանագին շոուներով։ Ասել է թե՝ իշխանությունները սեփական նախաձեռնությամբ Կրեմլին «վրայից» ուզում են հաճոյանալ՝ գրեթե աչք փակելով սարսափելի ոճրագործության վրա, իսկ ահա «տակից» իրենց «արևմտամետներին» քսի են տալիս Կրեմլի դեմ՝ «Ախ, ինչ վատն են ռուսները, խեղճ Սերժն ի՞նչ անի. պետք է ռուսների դեմ պայքարել և Պուտինի հրաժարականը պահանջել» թեմայով (ի դեպ, դատախազության դիմաց ցույցի ժամանակ Գյումրիի հոգևոր առաջնորդ Աջապահյանը համառորեն պատասխանատվությունից հեռացնում էր ՀՀ իշխանություններին ու փորձում մարդկանց համոզել, թե իրենք պետք է ՌԴ իշխանություններին պահանջ ներկայացնեն, այսինքն՝ առաջ էր տանում «արևմտամետների» քարոզչագիծը. սա՝ իմիջիայլոց)։ Այս երկրորդ կոդի տարածողները սադրանքների էին գնում ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ու հյուպատոսության դիմաց։ Արդյունքում՝ եղան բախումներ, և ունեցանք վիրավորներ։ Եթե չլիներ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի միջամտությունը, ապա դժվար է ասել, թե ինչով կավարտվեր այս ամենը։
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի թիմակիցների տարածած մյուս կոդին՝ Հայաստանում Սերժին ռուսամետության ջատագով ներկայացնելուն և «Մայդանի» վտանգ բեմադրելուն, ապա նողկալի է հետևելը, թե ինչպես է ողբերգությունը Բաղրամյան 26–ի կողմից օգտագործվում։
Բախումներ հրահրելով ու սադրելով՝ իշխանություններն ուզում են ցույց տալ Կրեմլին, թե ինչպիսի մեծ դժվարությամբ են իրենք պահում իշխանությունը, և ինչ կլինի, եթե հանկարծ իրենք չլինեն (ուզում են ասել, որ կգան «Մայդան» սարքողները)։ Սերժ Սարգսյանն այդպիսով ձգտում է «Դաբրո» օպերացիա իրականացնել իր «արևմտամետ» հաճախորդների օգնությամբ, բայց խիարը թարս է բուսնելու։ Քանզի ՀՀ իշխանություններ ձևավորելու ֆունկցիան ՀՀ քաղաքացիներինն է։
Որքան էլ իշխանական քարոզչամեքենան տարածի այն միտքը, թե, միևնույն է, ՀՀ քաղաքացուց բան կախված չէ, կարևորը Պուտինի «դաբրոն» է, իսկ «դաբրոն» էլ Սերժին են տվել, միևնույն է, դա չի աշխատելու։
Կարելի է խաբել ողջ հանրությանը կարճ ժամանակահատվածում կամ խաբել հանրության մի մասին երկար ժամանակ, բայց բոլորին երկար ժամանակ խաբել հնարավոր չէ։
Այնպես որ, ՀՀ ինքնիշխանության համար պայքարը մտնում է նոր փուլ։ Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ մարդկանց համբերության բաժակը լցված է. բոլորն էլ հասկանում են, որ բոլոր խնդիրները մեր երկրի ներսում են (ոչ Արևմուտքն է մեղավոր, ոչ էլ Ռուսաստանը), և որ խնդիրների լուծումը գլխից բռնելն է։
Պերմյակովն օգնության հասավ «արևմտամետներին»

Կարեն Հակոբջանյան