Լրահոս

01.10.2009 16:51


Վարդան Այվազյան. «Սա վարդագույն հնարավորություն չէ, բայց հնարավորություն է», կամ դա ավելի լավ է, քան «նստել թաղթին, սպասել բախտին»–ը

Վարդան Այվազյան. «Սա վարդագույն հնարավորություն չէ, բայց հնարավորություն է», կամ դա ավելի լավ է, քան «նստել թաղթին, սպասել բախտին»–ը

-Հանդիպում են Վալիկոն ու Սուլիկոն։ Վալիկոն ասում է՝ ի՞նչ ես կերել։ Պատասխանում է՝ ոչ մի բան։ Սուլիկոն էլ հարցնում է՝ դո՞ւ ինչ ես կերել։ Պատասխանում է՝ վռիկ ապուր։ Ասում է՝ ա՛յ տղա, բա դա ուտելու բա՞ն է։ Մյուսն ասում է՝ չեղավ, չեղավ, քո հեչի չափ էլ չեղա՞վ,-«Հայելի» ակումբում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ բանավիճելիս այս վրացական անեկդոտն է պատմել ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ այդպիսով փորձելով բացատրել, որ հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար լրացուցիչ հնարավորություն է.

-Սա վարդագույն հնարավորւթյուն չէ, բայց հնարավորություն է,- ասել է Վ. Այվազյանը՝ պատճառաբանելով, որ այդ հնարավորությունն ավելի լավն է, քան թե «նստել թաղթին, սպասել բախտին»-ը.

-Զուտ սահմանի վերաբացման արդյունքում Հայաստանում Համախառն ներքին եկամտի մոտ 3% աճ կգրանցվի, արտահանման մոտ 30% ծավալի ավելացում կլինի։

Փոխարենը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅ Դաշնակցության «Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրները» վերլուծությունում 53 հիմնախնդիր է մատնանշվել, և ճանապարհները բացելուց առաջ կա՛մ մենք պետք է այս հիմնախնդիրները լուծեինք, կա՛մ առնվազն լուծման ճանապարհին լինեինք.

-Դա նման է ինքնաթիռից թռչող մարդուն, ով առանց պարաշյուտ վերցնելու թռչում, հետո նոր է մտածում՝ ինչպե՞ս պետք է փրկվի։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը