Լրահոս

01.10.2009 16:17


Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԱԿ ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանակների պատվիրակներին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԱԿ ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանակների պատվիրակներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով:

Սերժ Սարգսյանը կարեւորել է ՌԱԿ-ի դերն ու նշանակությունը հայապահպանության, հայ մշակույթի եւ դպրության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայ դատին հետամուտ լինելու գործում: Նախագահը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի կուսակցության առջեւ դրված խնդիրների լուծմանն ու հետագա արդյունավետ գործունեությանը:

Նախագահ Սարգսյանը հյուրերի հետ զրուցել է հայ-թուրքական երկխոսության արդի զարգացումների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին: «Ինձ համար կարևոր է լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջ: Սփյուռքի կարծիքն իմանալու համար, ինչպես գիտեք, նախաձեռնել եմ համահայկական ուղեւորություն, քանի որ համոզված եմ, որ  մեր ժողովրդի եւ պետության համար կարեւորագույն խնդիրները լուծելիս պետք է խորհրդակցել բոլորի հետ: Անկախ այն բանից' ինչպիսին են կարծիքները, ես պարտավոր եմ լսել դրանք եւ բացատրել այս գործընթացի էությունը»,-ասել է երկրի ղեկավարը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նախագահին բաց եւ հանգամանալից զրույցի համար' ասելով, որ այն փարատեց առկա մտավախությունները: Հյուրերը հաջողություն են մաղթել երկրի ղեկավարին եւ վստահեցրել, որ պատրաստ են նրան աջակցել այս գործընթացում։

Այս խորագրի վերջին նյութերը