Դեկտեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ Սերժ Սարգսյանը հրավիրել էր հրատապ խորհրդակցություն, այն էլ՝ «սելեկտորային խորհրդակցություն». այդպես էր նշված Բաղրամյան 26-ից ուղարկված հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ «սելեկտորային խորհրդակցության» ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում հանցագործության մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը:
Ժամեր շարունակ Սարգսյանի անմիջական վերահսկողության տակ գտնվող իրավապահ մարմինները չէին կարողանում գտնել ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին, ում կասկածում էին հանցագործության մեջ: Այդ իրավապահ մարմինների վերահսկողության տակ գտնվող տարածքում Պերմյակովը ձերբակալվեց ռուս զինվորականների կողմից:
ՀՀ դատախազությունն արդեն հայտարարել է, որ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, ինչը նշանակում է, որ գրեթե հնարավորություն չկա, որ Հայաստանի օրենքի ողջ խստությամբ հնարավոր չի լինի պատասխանատվության ենթարկել նրան: Դատախազությունը նաև տարածել է, որ ՌԴ–ն իրավունք ունի չհանձնել իր քաղաքացուն այլ երկրի, այսինքն՝ փաստաբանություն է արել ՌԴ կողմից։
Մի ամբողջ պետական համակարգ ոտքի է կանգնել, սակայն արդյունքում Պերմյակովը հայտնվել է ռուսական կողմի հսկողության տակ: Արդեն իրավաբանները կարծիք են հայտնել, որ ըստ գոյություն ունեցող պայմանագրերի՝ Պերմյակովը պետք է դատվի Հայաստանում, սակայն իշխանությունների կողմից որևիցե քայլ չի կատարվում, որպեսզի արդարադատությունը իրականացնի Հայաստանը: Սա Սարգսյանի շրջանի կառավարման ևս մի ձախողման արդյունք է:
Փաստացի, Սարգսյանի հրավիրած «սելեկտորային խորհրդակցությունը» զրո արդյունք է ունեցել:
Տեղին է հիշեցնելը, որ նույն զրո արդյունքն է արձանագրվել նաև Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնումից հետո տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում: Այդ ժամանակ էլ Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ եւ արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել, քննարկել էր ստեղծված իրավիճակը, նույնիսկ ԱԱԾ-ի տնօրեն Գորիկ Հակոբյանին հատուկ հանձնարարություն էր տվել, բայց մինչ այսօր Ռամիլ Սաֆարովը կենդանի է: Կամ էլ հրահանգը եղել է այն, որ գաղտնալսի Վարդան Օսկանյանի ու Լևոն Զուրաբյանի զրույցը:
Ի դեպ, այդ խորհրդակցության ընթացքում Սարգսյանը նաև հայտարարեց, որ համապատասխան արձագանք պետք է տան, սակայն մինչ այսօր որևիցե արձագանք չի եղել:
Թվում էր, թե այլևս ձախողման տեղ չկա, բոլոր ոլորտներում Սարգսյանը ձախողվել է, սակայն ցանկացած նոր իրավիճակում նա իր նախկին սխալներն է կրկնում, և արդյունքներն էլ նախկինի պես բացասական են լինում ամբողջ Հայաստանի համար:
Բաղրամյան 26-ի սիմվոլիկ խորհրդակցությունները

Արմեն Գրիգորյան