Լրահոս

01.10.2009 15:29


Արծվիկ Մինասյան. «2010թ. պետական բյուջեն համարում եմ ռոմանտիզմի շարքից»

Արծվիկ Մինասյան. «2010թ. պետական բյուջեն համարում եմ ռոմանտիզմի շարքից»

ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արծվիկ Մինասյանը «Հայելի» ակումբում ասել է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը տապալված է.

-Վերցրե՛ք կառավարության հակաճգնաժամային ծրագիրը և համեմատե՛ք այսօր իրականացվող քաղաքականության հետ։ Որևէ կապ չեք գտնի,- ասել է Ա. Մինասյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության հաստատած 2010թ. պետական բյուջեն էլ հնարավոր չէ կատարել.

-Ես այդ բյուջեն համարում եմ ռոմանտիզմի շարքից, ոչ թե որ չափազանց մեծ դեֆիցիտով է ներկայացվում, այլ որ 2010թ. մակրոտնտեսական ցուցանիշները նորից իրականության հետ որևէ կապ չեն ունենալու։

Ա. Մինասյանի հետ նույն ակումբում հյուրընկալված ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ասել է, որ դեռ չի ծանոթացել ՀՀ 2010թ. բյուջեին և, ըստ այդմ, չի կարող ասել, թե որքանո՞վ այն կկատարվի։ Այդուհանդերձ, Վ. Այվազյանին Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքը մտահոգում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը