Բարոյական բարձր նկարագիր չունեցող եւ անիրազեկ մարդկա՞նց էին ուղարկում ՄԻԵԴ
Սերժ Սարգսյանն ուժը կորցրած է ճանաչել իր իսկ հրամանագիրը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին»:
Հիշում եք, չէ՞, թե ինչ իրարանցում էր 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի ժամանակ, որին շատերն էին ցանկանում մասնակցել:
Մրցույթի արդյունքներով՝ ամենաբարձր հանրագումարային միավորներն ստացան Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատեց այս ցուցակը:
Իսկ հիմա պարզվում է՝ Հայաստանի ԱԳՆ-ն ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը:
Ըստ եվրոպացի փորձագետների՝ ցուցակում ընդգրկված հայ իրավագետները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին:
Ճիշտ է, այս առնչությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ պահանջներից միայն մեկն է նշված, իրականում, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատավորներըպետքէունենանբարոյականբարձրնկարագիրևբավարարենդատականբարձրպաշտոններումնշանակվելիսներկայացվողպահանջներըկամլինենճանաչվածիրազեկիրավագետներ»:
Փաստորեն, Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը բարոյական բարձր նկարագիր չունեն, ճանաչված չեն եւ ոչ էլ համարվում են իրազեկ իրավագետներ:
Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահը տարիներ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Արմեն Հարությունյանին համարում էր իր «ամենաանհաջող կադրը»:
Բայց որ Եվրոպայի խորհրդի փորձագետներն էլ կարող էին Հարությունյանին այդպիսին համարել արդեն ՄԻԵԴ դատավորի թեկնածուի կարգավիճակում, դա նորություն էր:
Ինչեւէ, Հայաստանը ստիպված է եղել այս ցուցակը չներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Եվ հիմա ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Այս ամենից կարելի է մի եզրահանգում անել՝ եթե իրենց ՄԻԵԴ-ում աշխատելու «արժանի» համարողները չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, ապա կարելի է պատկերացնել հայաստանյան դատական համակարգում ներգրավված կադրերի մակարդակը:
Բարոյական բարձր նկարագիր չունեցող եւ անիրազեկ մարդկա՞նց էին ուղարկում ՄԻԵԴ
Սերժ Սարգսյանն ուժը կորցրած է ճանաչել իր իսկ հրամանագիրը «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին»:
Հիշում եք, չէ՞, թե ինչ իրարանցում էր 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի ժամանակ, որին շատերն էին ցանկանում մասնակցել:
Մրցույթի արդյունքներով՝ ամենաբարձր հանրագումարային միավորներն ստացան Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման նպատակով, մրցութային հանձնաժողովի որոշմամբ, նրանցից առավել ցածր հանրագումարային միավոր ստացած Վիգեն Քոչարյանը փոխարինվել էր ամենաբարձր հանրագումարային միավոր ստացած իգական սեռի մասնակցով՝ Նելիկ Հարությունյանով:
Այն ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատեց այս ցուցակը:
Իսկ հիմա պարզվում է՝ Հայաստանի ԱԳՆ-ն ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը:
Ըստ եվրոպացի փորձագետների՝ ցուցակում ընդգրկված հայ իրավագետները չեն համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին:
Ճիշտ է, այս առնչությամբ ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ պահանջներից միայն մեկն է նշված, իրականում, սակայն, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ»:
Փաստորեն, Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ Նելիկ Հարությունյանը բարոյական բարձր նկարագիր չունեն, ճանաչված չեն եւ ոչ էլ համարվում են իրազեկ իրավագետներ:
Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահը տարիներ առաջ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցրած Արմեն Հարությունյանին համարում էր իր «ամենաանհաջող կադրը»:
Բայց որ Եվրոպայի խորհրդի փորձագետներն էլ կարող էին Հարությունյանին այդպիսին համարել արդեն ՄԻԵԴ դատավորի թեկնածուի կարգավիճակում, դա նորություն էր:
Ինչեւէ, Հայաստանը ստիպված է եղել այս ցուցակը չներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
Եվ հիմա ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նոր մրցույթ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել:
Այս ամենից կարելի է մի եզրահանգում անել՝ եթե իրենց ՄԻԵԴ-ում աշխատելու «արժանի» համարողները չեն համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, ապա կարելի է պատկերացնել հայաստանյան դատական համակարգում ներգրավված կադրերի մակարդակը:
Կիմա Եղիազարյան